Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հայերենը ոչ միայն պաշտոնական միջավայրում, այլև առօրյա ժամանցում

Հայերենը ոչ միայն պաշտոնական միջավայրում, այլև առօրյա ժամանցում
05.02.2015 | 00:24

«Այլ կերպ» սեղանի թիմային ինտելեկտուալ խաղը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար, ովքեր կարողանում են կարդալ և գրել հայերեն:

Մասնակիցների նվազագույն թիվը 4 -ն է, առավելագույնը՝ անսահմանափակ: Պետք է խոսել հայերեն՝ առանց օտար բառեր գործածելու: Առաքելությունն է` խթանել հայերեն բառերի գործածությունը և զարգացնել հայերեն բացատրվելու ունակությունը, կիրառել ու պահպանել հայերենը ոչ միայն պաշտոնական միջավայրում, այլև առօրյա ժամանցում:
Խաղը բաղկացած է 301 քարտից: Մասնակիցները բաժանվում են թիմերի: Թիմից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված 7 բառերը: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազե ժամացույցի միջոցով: Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնելու:
Բառերը կարող են բացատրվել տարբեր եղանակներով, օրինակ՝ օգտագործելով հոմանիշներ, հականիշներ, նկարագրել իրավիճակ և այլն:
«Այլ կերպ»-ը երաշխավորված է ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից:
Նաև հաստատվել է ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ:

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ