BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Փորձի փոխանակում

Փորձի փոխանակում
17.03.2015 | 00:18

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, առաջիկայում կուսակցականաթափ եղած Գագիկ Ծառուկյանը կմեկնի Դուբայ` Սամվել Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի հետ հերթական սփոփման տուռնեի: Ըստ լավատեղյակների` այս օրերին Ծառուկյանը գտնվում է սարսափելի անկումային տրամադրության մեջ, ինչն այլ կերպ չէր էլ կարող լինել. քաղաքական «հարվածը» նրա համար շատ անսպասելի է եղել, ու դա այն պահին, երբ նրան թվում էր, թե ծովն արդեն ծնկներից է: Քաջատեղյակների փոխանցմամբ, վերջին շրջանում նա մտերմացել է ՀՀՇ-ի ժամանակների թիվ մեկ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, որին նախորդ «հեղափոխության»` Տեր-Պետրոսյանի ռեպ պարելու օրերին, «կուլակաթափ» արեց Ռոբերտ Քոչարյանը: Ծառուկյանը զանգահարում է Խաչատուր Սուքիասյանին, հանդիպում նրա հետ, խոսում` «գազեթից-բանից, անցնող-դարձողից»։ «Փորձի փոխանակում են անցկացնում երևի»,- անչար ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ