Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրիայում իսլամիստներին հետ են մղել Պալմիրա հնավայրից

Սիրիայում իսլամիստներին հետ են մղել Պալմիրա հնավայրից
18.05.2015 | 10:58

CBS News-ը հայտնում է, որ Սիրիայում զինվորականները կիրակի օրը «Իսլամական պետության» ծայրահեղական զինյալներին հետ են մղել Պալմիրա հնավայրի մերձակայքից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Մշակութային հուշարձանների նկատմամբ իրենց վայրագ վերաբերմունքով հայտնի իսլամիստները մեծ վտանգ են ներկայացնում 2000-ամյա Պալմիրայի ավերակներին: BBC Arabic-ը հայտնում է, թե Սիրիայի կառավարական ուժերի փոխանցմամբ Պալմիրան ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ է մի քանի օր տևած կատաղի մարտերից հետո: Իսլամիստների դիրքերին այդ ընթացքում տասնյակ օդային հարվածներ են հասցվել: 4 օրվա ընթացքում մարտերում մոտ 300 մարդ է զոհվել, այդ թվում` 123 զինվորական, 115 զինյալ և 57 խաղաղ բնակիչ: Իսլամիստները սկսել էին մահապատժի ենթարկել շրջակա գյուղերի խաղաղ բնակիչներին` նրանց մեղադրելով կառավարական ուժերի հետ գործակցելու համար:

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ