Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Նախարարն այցելել է վիրավոր զինվորին

Նախարարն այցելել է վիրավոր զինվորին
28.06.2015 | 17:42

Հունիսի 27 ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ: Նախարարը նախ և առաջ հանդիպել է հունիսի 26 ին վիրավորված պայմանագրային զինծառայող Արայիկ Սուրենի Ներսիսյանին: Սեյրան Օհանյանը բժիշկների հետ քննարկել է նրա հետագա բուժման հարցերը: Ներսիսյանը վիրավորված է սրունքներից և առաջիկայում նրան սպասվում է վիրահատություն: Նախարարը քննարկել է նաև այլ հիվանդների առողջական խնդիրները և բուժման հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ