Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Սիրիայում գործողության արդյունքների մասին դեռ վաղ է խոսել

Սիրիայում գործողության արդյունքների մասին դեռ վաղ է խոսել
01.10.2015 | 19:11

Սիրիայում ՌԴ Զինված ուժերի գործողության գնահատականների մասին հարցին ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է. «Դեռ վաղ է այդ մասին խոսել»: Պեսկովը հիշեցրել է, որ Սիրիայում ռուսական Զինված ուժերի գործողության ժամկետը պայմանավորված է «սիրիական զինված ուժերի հարձակողական գործողության ժամանակով»: «Այդուհանդերձ կարևոր է հիշել, որ այս գործողության նպատակն է աջակցել սիրիական Զինված ուժերին ԻՊ և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ