Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ
07.10.2015 | 11:25

Մաս 4

(Մաս 1, Մաս 2, Մաս 3)

Պուտինի հիմնական նպատակը իր վարկանիշը բարձրացնելն է
Գրեգորի Ֆայֆեր, «Ռուսներ. Մարդիկ, որ իշխանության ղեկին են» գրքի հեղինակ

Ռուսաստանին պետք չէ Սիրիայի կոնֆլիկտի լուծումը, հակառակն է պետք: Ռուսաստանի հիմնական նպատակը իրավիճակն այնտեղ խառնելն է, որպեսզի համաշխարհային ասպարեզի էպիկենտրոն դուրս գա: Աջակցելով Ասադին, որ Մոսկվայի միակ դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, Պուտինը ստիպում է արևմտյան երկրներին գուշակել Կրեմլի դրդապատճառները: Այդ գուշակության գործընթացում ոմանք նույնիսկ հավատացին, որ Ռուսաստանն անփոխարինելի է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Բայց այդ ամենը շատ հեռու է ճշմարտությունից: Պուտինի հիմնական նպատակը իր վարկանիշը բարձրացնելն է՝ ի ցավ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների: Այսօր այդ գործողությունները համարվում են ռուսական իշխանության և սառը պատերազմի ժամանակների ազդեցության վերածնունդ: Դա շատ կարևոր է նրա կոռումպացված վարչակարգի պահպանման համար հատկապես հիմա, երբ ռուսաստանցիները տուժում են մեկուսացումից և տնտեսական անկումից: Հաստատելով, որ ինքը պայքարում է ԻՊ-ի դեմ, Պուտինն իրականում ռմբակոծում է ապստամբներին, որոնց աջակցում է ԱՄՆ-ը, և իր մյուս հակառակոդներին: Դա նրա համար դասական հնարք է՝ չարախնդալով խուսանավելը հենց արտաքին քաղաքականության հայեցակարգ է ՊԱԿ-ի աշխատակցի համար: Այո, նա խորամանկ և խարդախ տակտիկ է, որ պաշտպանում է իր կլեպտոկրատիկ վարչակարգի շահերը մերձավոր հեռանկարում, բայց պատմության մեջ Պուտինը կմտնի իբրև աշխարհաքաղաքական ձախողակ, որովհետև իրականում նա խարխլում է ռուսական ազդեցությունն ու բարեկեցությունը:


Ռուսական հեռուստատեսությունը պարզապես ՈՒկրաինան փոխարինել է Սիրիայով
Թիմոթի Սնայդեր, պատմաբան, Յեյլի համալսարանի պրոֆեսոր
1. Նախագահ Պուտինի վարկանիշը կախված է հեռուստատեսությունից:
2. Ռուսական հեռուստատեսային նորությունները նվիրված են Ռուսաստանից դուրս ծավալվող իրադարձություններին:
3.Դա նշանակում է, որ նախագահը հաղթում է ամերիկյան հեգեմոնիային և այլն:
4. ՈՒկրաինայում թույլ ուկրաինական բանակը և ԵՄ սահմանափակումները Ռուսաստանի համար արգելք դարձան:
5. Կետ 4-ը Ռուսաստանում չպիտի նկատեն:
6. Ռուսական հեռուստատեսությունը պարզապես ՈՒկրաինան փոխարինել է Սիրիայով:


Ռուսաստանը չի ցանկանում, որ իրեն անտեսեն, եթե և երբ Արևմուտքը կգտնի ու կիրականացնի Սիրիայի-Իրաքի-ԻՊ-ի պրոբլեմների մասշտաբային ու արդյունավետ լուծումներ
ՈՒիլյամ Կորտնի, RAND Corporation ոչառևտրային և անկուսակցական կազմակերպության գիտաշխատող, ԱՄՆ նախկին դեսպան Վրաստանում և Ղազախստանում, նախագահի հատուկ օգնական Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Եվրասիայի հարցերով
Իր ինքնաթիռները Սիրիա ուղարկելով, Ռուսաստանը ակնհայտորեն հետապնդում է զուգահեռ նպատակներ՝ տարածաշրջանում նոր նշանակություն ստանալ ուժի ցուցադրության հաշվին, միևնույն ժամանակ թուլացնել Բաշար Ասադի վարչակարգի թշնամիներին: Իսկ եթե հաջողվի ավիահարվածները ներկայացնել իբրև ներդրում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի պայքարին՝ շատ ավելի լավ: Ամենից շատ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել Սիրիայի կենտրոնական, աշխարհիկ իշխանությունը: Հենց այդ պատճառով է հարվածներ տեղում Հոմսի նպատակակետերի վրա, որ վաղուց ի վեր Ասադի վարչակարգին ընդդիմադիրների հենարանն է, բայց ոչ ԻՊ-ի ցիտադելին: Մոսկվան արդեն մի քանի ամիս ազդանշանում է, որ ընդունել է Ասադի իշխանության ու լեգիտիմության աստիճանական կորուստը:
Մոսկվան ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին է հանձնել ԻՊ-ի դեմ իսկական պայքարը, թեպետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այնպես էր խոսում, կարծես Մոսկվայի համար ԻՊ-ին դիմակայելը բարձրագույն գերակայություն է: Ռուսաստանին չի բավարարի հարվածային հզորությունը՝ պայքարի ընթացքը փոխելու համար:
Ռուսաստանը չի ցանկանում, որ իրեն անտեսեն, եթե և երբ Արևմուտքը կգտնի ու կիրականացնի Սիրիայի-Իրաքի-ԻՊ-ի պրոբլեմների մասշտաբային ու արդյունավետ լուծումներ: Այդ խնդիրը Ռուսաստանի ուժերից վեր է, իսկ ԱՄՆ-ը, Արևմուտքը և տարածաշրջանային պետությունները լիովին կարող են դա անել:
"Politico", ԱՄՆ


Հ.Գ. Նկատե՞լ եք, որ 14 փորձագետները գրեթե միահամուռ լռում են Իրանի դերի մասին, մինչդեռ Ռուսաստանը, Սիրիան, Իրաքն ու Իրանը համատեղ պայքարը համակարգելու կենտրոն են ստեղծել և գործնականում տարածաշրջանում Իրանը շատ ավելին կարող է անել, շատ ավելին գիտի ու ցանկանում է, քան աշխարհագրորեն սահմաններ չունեցող որևէ այլ պետություն: Թերևս ԻՊ-ի դեմ այս պայքարում հենց Իրանն ու Իրաքն են կոչված ապահովել սուննի-շիական հավասարակշռությունը և հակաջիհադ ապահովել, երբ ԻՊ-ի զինյալները ջիհադ հայտարարեն ռուսներին: Այնուամենայնիվ, գուցե այս ամենը սկսվեց ոչ թե Նյու Յորքից, այլ՝ Վիեննայից, որտեղ ստորագրվեց Իրանի և վեցյակի միջև համաձայնագիր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որի արդյունքում Թեհրանից հանվելու են ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Շարունակելի

Դիտվել է՝ 2164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ