Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կասեմ Սոլեյմանի՝ մարդ-պատերա՞զմ

Կասեմ Սոլեյմանի՝ մարդ-պատերա՞զմ
09.10.2015 | 09:27

«Մոսկվայում հանդիպման ժամանակ հուլիսին բարձրաստիճան իրանցի գեներալը սեղանին փռեց Սիրիայի քարտեզը, որպեսզի բացատրի իրեն ընդունած ռուս սպաներին՝ ինչպես նախագահ Բաշար Ասադի պարտությունները կարելի է վերածել հաղթանակի Ռուսաստանի օգնությամբ»՝ գրել է Reuters-ը: «Գեներալ-մայոր Կասեմ Սոլեյմանիի այցը Մոսկվա առաջին քայլն էր ռուսական ռազմական միջամտության ծրագրավորման, որ փոխեց սիրիական պատերազմի ընթացքը և ձևավորեց նոր իրանառուսական ալյանս ի պաշտպանություն Ասադի», գրել են Լայլա Բասամը և Թոմ Պերին:

Տարածաշրջանի բարձրաստիճան աղբյուրները հաստատում են, որ նա արդեն ղեկավարել է Սիրիայում ապստամբների դեմ մարտական մի քանի գործողություններ և հիմա նոր հարձակման նախապատրաստման էպիկենտրոնում է՝ Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ: «Սոլեյմանին Սիրիայի քարտեզը փռեց սեղանին: Ռուսները շատ անհանգստացած էին և հասկանում էին, որ վիճակը կտրուկ վատանում է, վարչակարգին լուրջ վտանգներ են սպառնում: Իրանցիները նրանց հավատացնում էին, որ դեռ հնարավորություն կա նախաձեռնությունը խլելու: Այդ ժամանակ Սոլեյմանին վճռական դեր խաղաց՝ համոզելով, որ ամեն ինչ կորած չէ դեռ»՝ հաղորդել է գործակալության բարձրաստիճան աղբյուրը: Նշվում է, որ իրանառուսական համատեղ ռազմական գործողության որոշումը կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և այաթոլա Ալի Համենեիի հանդիպման ժամանակ մի քանի ամիս առաջ՝ տարածաշրջանի երկրներից մեկում, որ կապ ունի անվտանգության հարցերի հետ: Սոլեյմանիին Համենեին հաձնարարել է ղեկավարել օպերացիայի իրանական մասը և նա մեկնել է Մոսկվա՝ քննարկելու մանրամասները: Նա մի քանի անգամ եղել է նաև Սիրիայում: Մեկ այլ աղբյուր հաղորդում է, որ Համենեին Մոսկվա է ուղարկել իր վստահված անձին՝ ՌԴ նախագահին հանդիպելու: Նրա տվյալներով՝ Պուտինն ասել է. «Լավ, մենք կմիջամտենք: ՈՒղարկեք Կասեմ Սոլեյմանիին»: Ռազմական միջամտությունը շարադրված է Մոսկվայի ու Թեհրանի համաձայնագրում, որը նշում է, որ Իրանի, Սիրիայի և Լիբանանի «Հըզբոլլահի» ցամաքային գործողություններին Ռուսաստանը կաջակցի օդային հարվածներով:


Reuters
Հ.Գ.
Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, փաստորեն հաստատվում է մեկ այլ վարկած, որ Սիրիայում ռուսական օդուժի ռազմական միջամտության հնարավորությունը քննարկվել է դեռ գարնանը՝ զուգահեռ Իրանի և վեցյակի բանակցություններին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և գուցե մաս է կազմել ընդհանուր համաձայնագրի: Փակ մաս, որին տեղյակ կարող էին լինել միայն սահմանափակ թվով մարդիկ՝ պետությունների ղեկավարներն ու բանակցողները: Այդ պարագայում ստացվում է, որ և ԱՄՆ-ը, և ԵՄ-ն, և Չինաստանը տեղյակ են եղել նախապես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ