Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ է նավթի գինն անընդհատ իջնում

Ինչո՞ւ է նավթի գինն անընդհատ իջնում
12.12.2015 | 10:18

Միակը, որ այսօր ՕՊԵԿ-ն ի վիճակի է անել՝ որոշումներ ընդունելը հաջորդ սամմիթին հետաձգելն է, որը նախատեսված է հունիսին՝ Il Foglio-ում գրում է Գաբրիելա Մոչիան: Դատելով ՕՊԵԿ-ի սամմիթի (որը նավթի արդյունահանման մեծացման կամ նվազեցման որևէ որոշում չընդունեց) հրապարակած կոմյունիկեի բովանդակությունից, նավթային կարտելը վիթխարի դժվարություններ ունի: Գուցե սպառել է իր դերը առաջիկա ամիսների ու անգամ տարիների համար: Կարծես անցել են ժամանակները, երբ ՕՊԵԿ-ը զենք էր արևմտյան ժողովրդավարությունների դեմ, որ մերձավորարևելյան երկրները օգտագործում էին քաղաքական հաղթանակներ ձեռք բերելու համար: 1960-ին հիմնված կազմակերպությունն այս անգամ կարողացավ միայն մեկ որոշում ընդունել՝ կարևոր որոշումների ընդունումը հետաձգել: Եվս յոթ ամսով ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում լիբիացի ալ Բադրիին թողնելն ազդանշան է, որ սաուդցիները կարողացան թայմ աուտ վերցնել՝ թանկարժեք ամիսներ պոկել՝ հասկանալու համար՝ կկարողանա՞ն դեռ տնօրինել գործընթացները: Այդպես սաուդյան նավթային պրոբլեմները ոչնչացնում են ՕՊԵԿ-ը: Ալ Բադրին, Սաուդյան Արաբիայի նավթի նախարար ալ Նաիմին, և սաուդյան թևը վեց ամիս ունեն՝ համոզելու Ռուսաստանին ու Չինաստանին, գուցե նաև ԱՄՆ-ին, որ անհրաժեշտ է համաձայնեցված կրճատել նավթի արդյունահանումը և փորձել գինը բարձրացնել: Որ այդ կոչը ձախողվելու է, կարելի է հասկանալ մի քանի փաստերից, որոնք վերաբերում են կազմակերպությունից դուրս կարևոր խաղացողին՝ Ռուսաստանին: Տարբեր վերլուծաբաններ արդեն առավել ու առավել բարձր են խոսում, որ Կրեմլը վարում է ՕՊԵԿ-ը խորտակելու քաղաքականություն: Ջորջ Մարշալի անվան անվտանգության խնդիրներն ուսումնասիրող եվրոպական կենտրոնի աշխատակից Դալան Մակենդրիի գնահատականով՝ այն փաստը, որ Մոսկվան նորից ակտիվորեն գործում է Միջերկրականում ու Մերձավոր Արևելքում գործոն է, որն օգնում է լուծել ռուսական էներգետիկ արդյունաբերության որոշ խնդիրներ և գտնել եվրոպականին այլընտրանք սպառման շուկա: Համակարգելով գործողությունները Իրանի (ու Իրաքի) հետ՝ Մոսկվան կարող է ի ցույց դնել գազի գլոբալ տրաֆիկի խոցելիությունը (Օրմուզի նեղուցով, Սուեզի ջրանցքով) և հակառակը՝ համոզել իր ցամաքային գազատարների լիակատար անվտանգության մեջ: ՕՊԵԿ-ն այդպիսով դառնում է լուրջ խնդիր: Պատահական չէ, որ վերջին ամիսներին Պուտինը հրահանգել է ակտիվացնել հակասաուդյան ճակատի ստեղծումը ՕՊԵԿ-ի ներսում: Էր Ռիադի և նրա դաշնակիցների համար ևս մեկ սպառնալիք կարող է դառնալ էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացումը Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև: 2015-ին արդեն երկրորդ անգամ Ռուսաստանը իր առաջատար դիրքերից վար բերեց Սաուդյան Արաբիային իբրև Չինաստանի նավթի գլխավոր մատակարարի: «Չինաստան հումքի մատակարարման համար գլխավոր պայքարը ծավալվեց Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև»՝ կարծում է վերլուծաբան Գաո Ջիանը: Այլ խոսքով՝ իրագործվում է «Օղակում» օպերացիան, որը կարող է կործանարար լինել նավթային կարտելի համար:
Գաբրիելե ՄՈՉԻԱ, Il Foglio


Հ.Գ. Իսկ ինչո՞ւ են Ռուսաստանում անընդհատ բողոքում նավթի գնանկումից, եթե խնդիրն իրականում վերաբերում է սպառման շուկաները չկորցնելուն ու նոր շուկաներ ձեռք բերելուն: Մոսկվան չի կրճատում նավթի արդյունահանումը, որովհետև շուկա է վերադառնում Իրա՞նը: Իսկ Իրանը՝ ազատվելով պատժամիջոցներից, տնտեսությունը վերականգնելու համար նավթադոլարների կարիք ունի և մտադիր չէ պաս պահե՞լ: Սաուդյան Արաբիան առայժմ արդյունահանված նավթը կուտակում է պահեստարաններում և սպասում վաճառքի բարենպաստ գների ժամանակին, բայց բոլորն էլ հասկանում են, որ դա ելք չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ