BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռուսաստանն արգելել է Հայաստանից որոշ գյուղմթերքների ներմուծումը

Ռուսաստանն արգելել է Հայաստանից որոշ գյուղմթերքների ներմուծումը
22.01.2016 | 18:17

Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից: Արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ հիվանդության անկայուն իրավիճակով և վիրուսի՝ Ռուսաստանի տարածք ներթափանցման բարձր ռիսկով։ Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է այն կենդանիների մսին, որոնք կարող են վարակվել դաբաղով, կաթնային ապրանքատեսակներին, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր ջերմային մշակում չեն անցել։ Արգելվել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող մշակումներ չեն անցել։

Դիտվել է՝ 2271

Մեկնաբանություններ