Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են
29.03.2017 | 19:30

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մայիսին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0,39 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 48,56 դոլարի: Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մայիսին, աճել են 0,29 տոկոսով և կազմել 51,48 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Դիտվել է՝ 2983

Մեկնաբանություններ