Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը հեռանու՞մ է Սիրիայից

ԱՄՆ-ը հեռանու՞մ է Սիրիայից
05.04.2018 | 10:30

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել իր խոսքին տեր լինել, երբ հայտարարել էր ԱՄՆ զինուժը Սիրիայից դուրս բերելու մտադրության մասին «հավանաբար` շատ շուտով»` գրում է Newsweek-ը։


Հայտարարությունը, որ հակասում է նախորդ տեղեկություններին, որ ԱՄՆ զինուժը Սիրիայում կմնա անորոշ ժամանակով` ԻՊ-ի դեմ պայքարի համար, Թրամփն արել է անցած հինգշաբթի` շեշտելով, որ ժամանակն է «ուրիշ մարդիկ» լուծեն ջիհադականության խնդիրը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում Թրամփի խոսքերը հուսադրող անվանեց, թեպետ վերջին ժամանակներում ԱՄՆ-ը ավելի շատ է ներգրավված Սիրիայի 7 տարի տևող քաղաքացիական պատերազմում: «Մեզ հատկապես անհանգստացնում է, որ հակառակ մշտական հավաստիացումների, որ Սիրիայում ԱՄՆ-ի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է, վերջին ամիսներին մենք ականատեսն ենք, որ ԱՄՆ բավանաչափ լուրջ հիմնավորվում է Եփրատի արևելյան ափին»` ասել է Սերգեյ Լավրովը: Նրա կարծիքով` Թրամփի հայտարարությունը ենթադրում է, որ «նա, գոնե հակված է նախորդ հայտարարություններին տեր լինելուն, որ ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո ԱՄՆ-ը կհեռանա Սիրիայից»: ԱՄՆ-ը և ՌԴ-ն Սիրիայում ԻՊ-ի դեմ տարբեր պատերազմներ են մղում: Սկզբում առաջարկելով լուռ համաձայնություն 2011-ից նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու ձգտող ապստամբներին` ԱՄՆ-ը ստեղծեց միջազգային կոալիցիա ու սկսեց ԻՊ-ին ռմբակոծել 2014-ից: Ռուսաստանը կոնֆլիկտի մեջ մտավ հաջորդ տարի` օգնելու Ասադին ապստամբների ու ջիհադականների դեմ պայքարում: Եվ ԱՄՆ-ը, և ՌԴ-ն մեղադրում են միմյանց ԻՊ-ի դեմ սխալ պայքարելու մեջ:

Newsweek


Հ.Գ. Թրամփի զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշմանը դեմ են Պենտագոնում: Զարմանալի զուգահեռով Թրամփը նաև ԱՄՆ զինուժը դուրս է բերում Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից: Հեռացող ԱՄՆ-ի փոխարեն Սիրիայում Թուրքիայի դեմ է դուրս գալիս Ֆրանսիան` Մակրոնը որոշել է պաշտպանել քրդերին: Կտրուկ վատացել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները` Էրդողանը Նեթանյահուին ահաբեկիչ անվանեց, Նեթանյահուն հակադարձեց մեղադրանքները ու հայտարարեց, որ Էրդողանի կարծիքը չի հարցնելու իր գործողություններից առաջ: Բաշար Ասադը առեղծվածի առաջ է` Թուրքիան իր տարա՞ծքն է գրավում, թե՞ քրդերից է մաքրում: Էրդողանը կհեռանա՞ Սիրիայից, թե՞ հավերժ պայքարելու է «ահաբեկիչների» դեմ, որ ինքն էլ ստեղծում է: Ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը, որ անվերջ քարտ բլանշ է տալիս Թուրքիային: Իսկ եթե հանկարծ վերանա «ընդհանուր թշնամու»` Արևմուտքի դեմ համատեղ պայքարելու ազդակը, ռուս-թուրքական «եղբայրությունից» հեռավոր ազգակցական կապ էլ չի մնա: ՈՒ ամեն ինչ կամ կավարտվի, կամ 0 կետից կսկսվի: Իսկ Սիրիայի պատերազմը չի ավարտվում, ու դա փաստ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ