Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփի ու Պուտինի կոնֆլիկտը Էրդողանի համար կարող է ճակատագրական լինել

Թրամփի ու Պուտինի կոնֆլիկտը Էրդողանի համար կարող է ճակատագրական լինել
18.04.2018 | 07:33

Սիրիայի կոնֆլիկտը վաղուց Բաշար Ասադի ու ընդդիմադիր սիրիացիների պատերազմը չէ, հիմա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջնորդավորված պատերազմն է և շատ ավելի դաժան` գրում է Լաուրա Գայդան Focus-ում: Այդ երկու ճակատների միջև Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Նա նույնպես Սիրիայում հստակ նպատակ ունի` ուզում է հաղթել թշնամի քրդերին` ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատներին (YPG): Նրան և կարճաժամկետ, և երկարաժամկետ հեռանկարում դրա համար պետք է Ռուսաստանի աջակցությունը: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն` ԱՄՆ-ի պաշտոնական դաշնակից: Եթե Թրամփի ու Պուտինի միջև ճգնաժամը սիրիական կոնֆլիկտում սրվի հետագայում, կարող է դառնալ Թուրքիայի նախագահի չար ճակատագիրը:

Վերջիվերջո` նա պետք է կողմերից մեկին ընտրի և հետևանքը կդառնա նրա ազդեցության սահմանափակումը թե Սիրիայում, թե Եվրոպայում: Ռազմական գործողությունը Սիրիայում, որի հետևանքով թուրքական զորքերը, հավանաբար Մոսկվայի աջակցությամբ, քրդերի հենակետ Աֆրին մտան, ցույց է տալիս Էրդողանի գործերի վիճակը Սիրիայում` եթե նա ցանկանում է քրդերին գերակայել, Ռուսաստանը նրան պետք է: Քրդերի նկատմամբ իր հաղթանակը պահելու համար Էրդողանը պետք է անցնի Պուտինի, միաժամանակ` Ասադի կողմը: Բայց դա կվնասի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններին` ԵՄ-ն առանց այդ էլ նյարդայնացած է Թուրքիայի նախագահի դեսպոտ կառավարումից: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի առճակատման դեպքում ՆԱՏՕ-ի գործընկերները կարող են Թուրքիայից պահանջել հաստատուն կանգնել Արևմուտքի կողքին: Գերմանիայի խաղաղ նախաձեռնության համապատկերում` քիչ հավանական է, որ դա կհանգեցնի Պուտինից հրաժարվելուն: Նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համատեղ հարվածը կապված էր արգելված քիմիական զենքի կիրառման հետ և Սիրիայում իշխանության փոփոխության խնդիր չուներ: Տրամաբանությունը հստակ է` Մոսկվայի հետ կոնֆլիկտից ցանկալի է խուսափել: Պուտինը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ սիրիական կոնֆլիկտի երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն առանց Ասադի: Այդ տեսակետը, ակնհայտորեն, դուր չի գա ոչ Մոսկվային, ոչ Անկարային:
Լաուրա Գայդա, Focus


Հ.Գ. Թուրքիայի նախագահը ունի ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու խնդիր: Չի բացառվում` արտահերթ: Իսկապես ընտրելու խնդիր ունի Պուտինը` տեղը ցույց տա՞լ Էրդողանին, թե՞ դեռ հանդուրժել լարախաղացությունը և շարունակել «համագործակցությունը», որից առայժմ շահում է միայն նա, իսկ Մոսկվան պարբերաբար հայտնվում է Արևմուտքին աջակցող Էրդողանին դեմ հանդիման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ