Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես շատ կայուն հանճար եմ»

«Ես շատ կայուն հանճար եմ»
16.07.2018 | 12:18

Երկուշաբթի, հուլիսի 16-ին, Հելսինկիիում կհանդիպեն ԱՄՆ և ՌԴ նախագահները: Դոնալդ Թամփը Վլադիմիր Պուտինի հետ տետ ա տետ կհանդիպի առաջին անգամ: Ինչի՞ մասին են խոսելու նախագահները և ի՞նչ սպասումներ կան հանդիպումից: Միջազգային սամմիթների կուլուարներում նրանք երկու անգամ են հանդիպել: Նվազագույնը 8 անգամ հեռախոսել են: Հանդիպման վայրը պատահաբար չի ընտրվել: Ֆինլանդիան չեզոք երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, Հելսինկին արդեն եղել է երկու երկրների նախագահների հանդիպման վայր` 1997-ին հանդիպել են Բիլ Քլինթոնն ու Բորիս Ելցինը, 1990-ին` Ջորջ Բուշն ու Միխայիլ Գորբաչովը:

Հանդիպումներն անցել են նախագահի նստավայրում, որտեղ կհանդիպեն և Պուտինն ու Թրամփը: Մինչև հոկտեմբերյան հեղափոխությունը նստավայրը եղել է ռուս ցարերի պալատը, որ հեգնանքի առիթ տվեց մեկնաբաններին հանդիպման վայրի «չեզոքության» վերաբերյալ:
Հելսինկիում երկու նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, միջազգային օրակարգի ակտուալ հարցերը: Հիմնական թեմաները կլինեն կոնֆլիկտը Սիրիայում և ՈՒկրաինայի արևելքում, նաև Ռուսաստանի միջամտության հարցն ԱՄՆ նախագահական ընտրարշավին: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստեն ՆԱՏՕ-ի Բրյուսելի սամմիթում ասաց, որ լավատեսորեն է տրամադրված, բայց զգուշորեն է վեաբերվում հանդիպմանը: Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ն հաջողության հույս ունի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Բրյուսելում հնարավորություն է ունեցել զրուցել Դոնալդ Թրամփի հետ Վլադիմիր Պուտինի հետ նրա առաջիկա հանդիպման մասին: Նա ընդգծեց, որ Ֆրանսիայի համար կարևոր է Հելսինկիում սպառազինության հարցի և բանակցությունների վերսկսումը СНВ-ի շուրջ։ Նույն կարծիքին էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ հանդիպմանը «պատրաստվել է ամբողջ կյանքում», իսկ հետո հավելել է, որ Պուտինին իր թշնամին չի համարում և նրան վերաբերվում է իբրև մրցակցի: «Հույս ունեմ` ինչ-որ ժամանակ նա կկարողանա բարեկամ դառնալ: Ես պարզապես դեռ նրան լավ չեմ ճանաչում»` ասել է նա Բրյուսելում մամլո ասուլիսում` հույս հայտնելով, որ կհաջողվի Ռուսաստանի հետ պայմանավորվել: Թրամփը ասել է, որ բանակցությունների է գնում «առանց գերակնկալիքների»: Կրեմլում հանդիպումն անվանել են բարդ` հաշվի առնելով երկու երկրների տարաձայնությունների ծավալը: Հելսինկիի հանդիպումը ՆԱՏՕ-ի սամմիթից 4 օր անց է տեղի ունենում, որտեղ ԱՄՆ նախագահը կտրուկ հայտարարություններ արեց եվրոպացի գործընկերների հասցեին: Նա պահանջեց կրկնապատկել պաշտպանական ծախսերը, իսկ Գերմանիային անվանեց «Ռուսաստանի գերի»` «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության նախագծով Մոսկվայի հետ համագործակցության համար:

Չնայած որոշ տարաձայնությունների, գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, որտեղ դատապարտեցին Ղրիմի անեքսիան ու հավաքական անվտանգության համար ավելին վճարելու պատրաստակամություն հայտնեցին, ցուցադրեց ալյանսի միասնությունն ու համախմբվածությունը: Այնուամենայնիվ, Եվրոպայում զգուշանում են, որ Թրամփը կարող է Ռուսաստանի հետ գործարքի գնալ: Ռուսական ու ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություններ եղան Ղրիմը ռուսական տարածք ճանաչման մասին, երբ ԱՄՆ նախագահը լրագրողի հարցին` կճանաչի՞ թերակղզու նոր կարգավիճակը, պատասխանեց` «Տեսնենք»: Դրանից հետո Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը շտապեցին ճշտել, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմի անեքսիան: Հելսինկիի հանդիպման տագնապները առաջին հերթին այն պատճառով են, որ ոչ ոք իրականում չգիտի (ու չի կարող իմանալ)` ինչ են խոսելու Թրամփն ու Պուտինը: Կպատմի՞ Թրամփը Պուտինի հետ խոսակցությունը Ջոն Բոլտոնին կամ Մայք Փոմփեոյին, հայտնի չէ` ԱՄՆ նախագահի իր ենթակաների նկատմամբ վստահության ցածր մակարդակի մասին խոսում են ամերիկյան իստեբլիշմենտում: Բացի վստահության պակասից` Թրամփն անկանխատեսելի ու իմպուլսիվ է: Բրյուսելում մամլո ասուլիսում նրան հարցրին` ինքնաթիռ նստելով նախկին ասածներից տարբերվող թվիթ չի՞ գրի: Խորվաթ լրագրողն ակնարկում էր` ինչպես ԱՄՆ նախագահը ստորագրությունը հետ վերցրեց Մեծ յոթնյակի հռչակագրից, որ վերջին պահին համաձայնեցվել էր, Թրամփը պատասխանեց, «Ոչ, այդպես անում են ուրիշները, ոչ ես: Ես հետևողական եմ: Ես շատ կայուն հանճար եմ»:
RFI


Հ.Գ. Թրամփն իսկապես կայուն հանճար է և լրագրողների համար` իսկական տոն: Ոչ ոք չի կարող կանխատեսել նրա պատասխանը, բայց արտաքին անկանխատեսելիության խորքում ԱՄՆ նախագահը վարում է հստակ ու պարզ քաղաքականություն` «Ամերիկան նախ և առաջ», խանգարողները թող հեռանան:
Կքննարկվի՞ Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Դատելով Իլհամ Ալիևի համարյա սիրային նամակագրությունից Թրամփի ու հուլիսի 20-ին էլ Մակրոնի հետ պաշտոնական հանդիպումից` Ադրբեջանն իր լոբբիստներով ամեն ինչ արել է, որ հարցը հանդիպման օրակարգում լինի, քննարկման արդյունքը, սակայն, ոչ մի լոբբիստ չի կարող կանխորոշել: Համընկնելու՞ է ռուսական շահը ամերիկյանին` հարցի լուծման որևէ տարբերակում` սա է խնդիրը: Համընկնումների տարբերակների մասին ՀՀ ԱԳՆ-ն պիտի մտածի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ