Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դոնալդ Թրամփն ընդունեց Նիկի Հեյլիի հրաժարականը

Դոնալդ Թրամփն ընդունեց Նիկի Հեյլիի հրաժարականը
10.10.2018 | 12:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հրաժարականը: Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Թրամփը լրագրողներին ասաց, որ Հեյլին կհեռանա տարեվերջին և նրա հրաժարականը նախապես ծրագրված էր: Նա Հեյլիին առաջարկել է վերադառնալ աշխատակազմ: «Ընտրիր ինչ ուզում ես»` ասել է նախագահը` ընդունելով Հեյլիին Օվալաձև աշխատասենյակում, Հեյլին ի պատասխան ծիծաղել է: «Նա ինձ 6 ամիս առաջ էր ասել, որ գուցե տարեվերջին կցանկանա հանգստանալ»` պատմել է Թրամփը: Իբրև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ` Հեյլիի աշխատանքը Թրամփը որակել է «անհավանական»: Հեյլին շնորհակալություն է հակտնել նախագահին ու ասել է, որ այդ աշխատանքը «պատիվ էր ամբողջ կյանքի համար»: Նա հավելել է, որ չի պատրաստվում մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին և աջակցելու է Թրամփին: Առաջիկա 2-3 շաբաթում ԱՄՆ նախագահը կտա ՄԱԿ-ում ԱՄՆ նոր ներկայացուցչի անունը: Մինչ այդ Թվիթերում Թրամփն անոնսել էր «մեծ հայտարարությունը», որ կանի «իր բարեկամ Հեյլիի հետ»: Axios-ը, որ առաջինն է հաղորդել Նիկի Հեյլիի հրաժարականի լուրը, գրել է, որ նրա հեռանալն անակնկալ էր Թրամփի աշխատակազմի համար: Նիկի Հեյլին ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակվեց 2017-ի հունվարին: 2010-ին հնդիկ-սինկխ ներգաղթյալների ընտանիքում ծնված Նիկի Հեյլին ընտրվեց Հարավային Կարոլինայի նահանգապետ` դառնալով ամենաերիտասարդ նահանգապետը ԱՄՆ-ում:

Նախագահական ընտրությունների ընտրարշավում նա հայտարարում էր, որ Թրամփի երկրպագուն չէ և Հանրապետական կուսակցության պրայմերիզների ժամանակ նախ աջակցել է Մարկո Ռուբիոյին, ապա` Թեդ Կրուզին: Այնուամենայնիվ` Թրամփն իր քննադատին նշանակեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ:
2017-ի դեկտեմբերին նա հայտարարեց, որ Թրամփին նախքան նախագահ դառնալը սեքսուալ հետապնդումների մեջ մեղադրող կանանց ձայնը պետք է լսվի: «Ցանկացած կին, որ ենթարկվել է բռնության կամ կոպիտ վերաբերմունքի, արտահայտվելու լիակատար իրավունք ունի»` ասել է նա Սի-Բի-Էսին հարցազրույցում: 2018-ի ապրիլին Հեյլին տարակարծություններ ուներ Սպիտակ տան հետ, երբ Թրամփի տնտեսական խորհրդական Լարի Կուդլոուն ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին դիտողություն արեց, որ սխալմամբ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ Թրամփի աշխատակազմի նոր պատժամիջոցներ հաստատելու պատրաստակամության մասին: «Նա հիանալի է կատարում իր աշխատանքտ, շատ արդյունավետ մշտական ներկայացուցիչ է: Հավանաբար ինչ-որ կարճաժամկետ թյուրիմացություն է եղել»` այն ժամանակ ասաց Կուդլոուն: «Ամբողջ հարգանքով հանդերձ` ես ոչինչ չեմ շփոթել»` առարկեց Հեյլին:
Հունիսին ԱՄՆ-ը դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից: Հեյլին խորհուրդն այն ժամանակ անվանեց «երեսպաշտ կազմակերպություն, որ մտահոգված է միայն սեփական շահերով և մարդու իրավունքները վերածել է զավեշտի»:
ВВС


Հ.Գ. Բազմաթիվ փորձագետներ, և ոչ միայն ԱՄՆ-ում, Նիկի Հեյլիին համարում էին Հանրապետական կուսակցության նախագահի հաջորդ ամենահեռանկարային կին թեկնածու: Ինչու՞ է Նիկի Հեյլին հիմա հրաժարական տվել` հայտարարելով, որ նախագահական ընտրություններում աջակցելու է Թրամփին: Գուցե խաղը 2020-ից տեղափոխվում է 2024-ի վրա, նա, ի վերջո, դեռ շատ երիտասարդ է քաղաքականության մեջ: Կաշխատի՞ Թրամփի աշխատակազմում: Թերևս` ոչ, եթե մտադիր է ինքնուրույն քաղաքական ճանապարհ անցնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ