Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփն ու Պուտինը մտադիր են հանդիպել

Թրամփն ու Պուտինը մտադիր են հանդիպել
25.10.2018 | 10:41

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Մոսկվա է մեկնել` հիմնավորելու իր երկրի դուրս գալը միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից` գրում է Պիեռ Ավրիլը Le Figaro-ում: Վաշինգտոնը պատրաստ է ստորագրել նրա ամեն բառի տակ: Մոսկովյան իր բոլոր հանդիպումներում Ջոն Բոլտոնը կրկնում էր միևնույն մեսիջը` ԱՄՆ-ը պատասխանատվություն չի կրում պայմանագրի կատարման ձախողման համար, որ կոչված է վերացնել միջին ու փոքր հեռահարության հրթիռները, և որը ճռնչոցով մի կողմ դրեց Դոնալդ Թրամփը: Իրական մեղավորները, ասաց նա, ռուսներն են, որ շարունակում են մշակել ցամաքային տեղակայման թևավոր հրթիռներ, նաև չինացիները, որ սպառնում են ճապոնացի, կորեացի, թայվանցի ու ավստրալիացի հարևաններին` երբեք չստորագրելով ոչ մի պայմանագիր` ի տարբերություն Ռուսաստանի: Երկուսն էլ նրան պատասխանեցին: Պեկինը «շանտաժին» դեմ էր: Պուտինը հայտարարեց. «Ես զարմանում եմ` տեսնելով ինչպես է ԱՄՆ-ը նախաձեռնում Ռուսաստանի դեմ բացարձակապես ոչնչով չսադրված քայլեր, որոնք մենք չենք կարող բարեկամական անվանել»:

Այնուամենայնիվ` Հելսինկիի հանդիպումից հետո սպասվում է Պուտինի ու Թրամփի նոր հանդիպում` Փարիզում, նոյեմբերի 11-ին` 1918-ի զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիությունների շրջանակում: РИА Новости-ին, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին` գրում է, որ Ջոն Բոլտոնը ապարդյուն զեղումներ էր հեղում չին դաշնակիցների անոմալ վարքագծի պատճառով, ասես` Վաշինգտոնը Մոսկվային խնդրում էր ճնշում գործադրել Պեկինի վրա: Չինաստանի բալիստիկ հրթիռների կեսը խախտում են պայմանագրի դրույթները` տրտնջացել է նա և ստացել հստակ պատասխան` մեր չին գոծընկերներին վերաբերող հարցերը պետք է քննարկել նրանց հետ ուղղակի: Կա տեսակետ, որ պայմանագրից դուրս գալով` Վաշինգտոնը ցանկանում է իր հրթիռները տեղակայել Խաղաղ օվկիանոսում: «Քանի դեռ ուշքի չեն եկել` մենք կմեծացնենք մեր միջուկային զինանոցը: Դա սպառնալիք է ում ասես, ներառյալ Չինաստանը և Ռուսաստանը, ցանկացածին, որ ուզում է այդ խաղերը խաղալ»` հայտարարել է Թրամփը: Ջոն Բոլտոնը բացառել է վերադարձ պայմանագրին ու նույնիսկ բանակցություններ ընդհանուր զինաթափման պայմանագրի մասին, որ կներառի և Չինաստանը:


Նա հիշեցրեց իր քննադատական վերաբերմունքը ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության մասին: Երկու հանդիպումների միջև Ջոն Բոլտոնը պսակ է դրել Կրեմլի պատի մոտ Անհայտ զինվորի հուշարձանին, մոտեցել է հերոս քաղաք Կերչի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել հոկտեմբերի 17-ին Կերչում ահաբեկչության 21 զոհերի հիշատակը` խոսքը անեքսիայի ենթարկված Ղրիմում գտնվող քաղաքի մասին է ու եզակի մարդասիրական պահ ամբողջ այցի ընթացքում, որ վերածվել էր խուլերի երկխոսության:
Պիեռ Ավրիլ. Le Figaro


Հ.Գ. Ջոն Բոլտոնը երեկ Բաքվում էր` հանդիպել է նախագահին, ԱԳ նախարարին: Ըստ «Թուրանի»` մամուլի ասուլիսում Ջոն Բոլտոնն ասել է, թե Ադրբեջան իր առաջին այցի ընթացքում կարևոր հարցերի շուրջ «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ: «Բանակցությունների թեմաներն էին տարածաշրջանային խնդիրները, ղարաբաղյան հակամարտությունը, ԱՄՆ-ի ջանքերը՝ կանխելու Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչությունն ու միջուկային զենքի մշակումները: Շոշափվել են նաև տնտեսական ծրագրեր` «Հարավային միջանցք» գազային ծրագիրը»: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին, Ջոն Բոլտոնն ասել է, թե Ղարաբաղի հարցով նոր առաջարկներ չի բերել, չի եկել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը փոխելու: «Ես մտադիր եմ ավելի լավ հասկանալ և ուսումնասիրել այս կամ այն խնդիրները»,- ասել է նա՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հսկայական նշանակություն կունենա: Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, որ նա կիսեց իր պատկերացումները կարգավորման հեռանկարի վերաբերյալ: Վաղը ես լինելու եմ Երևանում և հուսով եմ այդ թեման քննարկել Հայաստանի ղեկավարների հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»:
Իսկ այսօր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհդականը Երևանում է ու հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ