Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփը Պուտինին հրավիրել է Վաշինգտոն, իսկ կգնա՞ Պուտինը

Թրամփը Պուտինին հրավիրել է Վաշինգտոն, իսկ կգնա՞ Պուտինը
27.10.2018 | 11:39

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնապես հրավիրել է Վաշինգտոն 2019-ին` հաստատել է ազգային անվտանգության գծով նրա խորհրդական Ջոն Բոլտոնը: «Մենք հրավիրել են նախագահ Պուտինին Վաշինգտոն՚` ասաց Բոլտոնը Թբիլիսիում ասուլիսի ժամանակ: Բայց պարզ չէ` ընդունե՞լ է Պուտինը հրավերը, որ փոխանցել է նրան Բոլտոնը իր Մոսկվա այցի ժամանակ: Հանդիպումը կդառնա Պուտինի ու Թրամփի հուլիսին Հելսինկիիում սկսված երկխոսության երկար սպասված շարունակությունը, թեպետ հանդիպումը քննադատության փոթորիկ հարուցեց Թրամփի հասցեին, որ անտեսել էր հանրապետականներին հօգուտ Պուտինի հետ հարաբերությունների բարելավման: ԱՄՆ նախագահին խստիվ քննադատեցին Պուտինի նկատմամբ դրսևորած հարգանքի համար Հելսինկիիում ու ենթադրության, որ նա ավելի շատ վստահում է ԱՄՆ ընտրություններին չմիջամտելու ՌԴ նախագահի խոսքին, քան սեփական հատուկ ծառայությունների հաղորդումներին: Բոլտոնը այս շաբաթ հայտարարում էր, որ Ռուսաստանի միջամտությունն ընտրություններին եղել է, բայց արդյունքների վրա չի ազդել:


Պուտինն ու Թրամփը կարճ հանդիպում են ունենալու Փարիզում նոյեմբերին, երբ ներկա գտնվեն առաջին աշխարհամարտի ավարտը նշանավորող զինադադարի 100-ամյակի տոնակատարությանը: Բոլտոնը Թբիլիսիում ասել է, որ այդ բանակցությունները կարճ են տևելու:


Պուտինը Վաշինգտոն այցը ավելի շատ հարցեր է հարուցում Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների համապատկերում, որ սառը պատերազմի ավարտից հետո հասել են ամենացածր կետին: ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում ՌԴ-ի դեմ նոյեմբերից` նյարդակաթվածահարող ՙՆովիչոկ գազի օգտագործման համար նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի սպանության համար Սոլսբերիում: Մինչդեռ` Մոսկվшն մեղադրում է Վաշինգտոնին սպառազինությունների նոր մրցավազք հրահրելու մեջ` Փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման համաձայնագրից դուրս գալու պատճառով: ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին պայմանագիրը խախտելու ու նոր թևավոր հրթիռներ ստեղծելու մեջ: Բոլտոնի Մոսկվա այցը հիմնականում թելադրված էր պայմանագրից դուրս գալու որոշումով: Բոլտոնը հանդիպեց Պուտինին, ԱԳ ու Պն նախարարներին` նախքան Կովկաս մեկնելն ու Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում հանդիպումները:
Էնդրյու Ռոտ, The Guardian


Հ.Գ. Պուտինը, իհարկե, դեռ երկար չի ասի` ընդունե՞լ է Վաշինգտոն այցի հրավերը, թե՞ ոչ, նույնիսկ նոյեմբերին Փարիզում Թրամփին հանդիպելուց հետո: Չի ասի այնքան, քանի դեռ հստակ չեն ոչ միայն հանդիպման օրակարգի հարցերը, այլև այդ հարցերին Թրամփի հնարավոր պատասխանները: Նկատեցի՞ք, որ այսօր երրորդ օրն է` Մոսկվան պաշտոնապես` ԱԳՆ-ի կամ ՊՆ-ի մակարդակով դեռ չի արձագանքել Բոլտոնի հայտարարությանը Երևանում, որ ամերիկյան զենքը ռուսականից լավն է ու պետք է հակամարտության կողմերին զենքի վաճառքի արգելքը վերանայել…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ