Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Գազպրոմ Արմենիան» սակագները վերանայելու հարցով չի դիմի ՀԾԿՀ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են

«Գազպրոմ Արմենիան» սակագները վերանայելու հարցով չի դիմի ՀԾԿՀ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են
09.01.2019 | 11:46

Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» վաղվանից բանակցությունների նոր փուլ են սկսում: Օրակարգում՝ հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի թեման է ու դրա ազդեցությունը հայաստանցի սպառողներին գրպանի վրա։ Երկկողմ քննարկումները կարող են ամիսներ տևել՝ կանխատեսեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց՝ քանի դեռ չկա հստակ որոշում, «Գազպրոմը» չի դիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հարցով։ «Հստակ պայմանավորվածություն կա, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի», - նշեց Մհեր Գրիգորյանը և ընդգծեց, որ ամեն ինչ պետք է արվի, որ սակագինը չբարձրանա: Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում նախատեսում են հետազոտել նաև «Գազպրոմի» կրած վնասների չափը։ «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանը անցած տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ արդեն երկու տարի ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերությունը տարեկան 13,4 միլիարդ դրամի վնասներ է կրում:

Դիտվել է՝ 4669

Մեկնաբանություններ