Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փարիզն ու Հռոմը միմյանց կարիքն են զգում

Փարիզն ու Հռոմը միմյանց կարիքն են զգում
16.02.2019 | 15:43

Ֆրանսիայի Եվրոպական գործերով նախարար Նատալի Լուազոն փետրվարի 15-ին հայտարարել է, որ Իտալիայից հետ կանչված դեսպանը վերադառնում է Հռոմ: «Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան զանգահարել է նախագահ Էմանուել Մակրոնին: Նրանք խոսել են, երկուսն էլ նշել են` որքան կարևոր է Ֆրանսիայի ու Իտալիայի բարեկամությունը, որքան են երկու երկրները միմյանց կարիքն զգում»` հիշեցրել է տիկին Լուազոն փետրվարի 12-ին կայացած խոսակցությունը: «Մենք լսեցինք քաղաքական գործիչներին, որ նախկինում իրենց թույլ էին տվել բացահայտ ոչ բարեկամական ու անթույլատրելի խոսքեր ու գործողություններ` նրանք ցույց տվեցին, որ զղջում են»:


Փետրվարի 7-ին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել էր, որ հետ է կանչում իր դեսպանին Հռոմից` խորհրդակցությունների համար: Այդ «ծանր իրավիճակը» աննախադեպ է հետպատերազմյան պատմության մեջ` ընդգծել է Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչ Անյես ֆոն դեր Մյուլը, հիշատակելով Իտալիայի իշխանությունների «մշտապես կրկնվող մեղադրանքները» և «վիրավորական հայտարարությունները»:


«Վերջին միջամտությունը լրացուցիչ և անթույլատրելի սադրանք է»` ընդգծել է Անյես ֆոն դեր Մյուլը: «Վերջին միջամտությունը» Իտալիայի փոխվարչապետ Լուրջի դի Մայոյի հանդիպումն է Ֆրանսիայի դեղին ժիլետների շարժման ներկայացուցիչների հետ փետրվարի 6-ին, Ֆրանսիայի Մոնտարժի քաղաքում, որի մասին Ֆրանսիայի իշխանությունները զգուշացված չէին: Փետրվարի 1-ին Իտալիայի մեկ այլ փոխվարչապետ` Մատեո Սալվինին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ գնալ Փարիզ և Իտալիայի ու Ֆրանսիայի լավ հարաբերությունները վերականգնել: «Ես մտածում եմ` վերադառնալ լավ հարաբերեւթյունների Ֆրանսիայի հետ, դա հիմնարար խնդիր է, որքան արագ` այնքան լավ»` ասել է փոխվարչապետը:
RFI


Հ.Գ. Համարենք` դիվանագիտական մի բաժակ ջրի փոթորիկը սպառված: Նվազագույնը անհայտ մնացին պատճառները` ինչու՞ էին իտալացիները այդքան սրտին մոտ ընդունում ֆրանսիացիները խնդիրները: Թերևս լուրջ հավատացել են, որ Եվրամիությունը մի տուն` մի ընտանիք է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ