«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Աղոթարան

Աղոթարան
11.02.2020 | 00:11
Տուր մեր ոտ­նա­տե­ղը
մեզ, Տեր,
Խոս­տու­միդ հար­մար,
Տուր մեզ ամ­րու­թ­յուն`
Քայ­լե­լու այս տաք
ա­նա­պատ­նե­րով:
ՈՒ երբ կծն­կենք ու թա­ռան­չան­քով
Եր­կինք կնա­յենք,
Եր­կա­րիր Ձեռքդ, բա­րե­գութ Աստ­ված,
Սուրբ գա­վա­զա­նով խփիր ժայ­ռե­րին,
Ջու­րը թող հոր­դա ա­նա­պատ­նե­րով,
Եր­կիրն իմ զարթ­նի,
ՈՒ ոտ­նա­տե­ղը գտ­նենք մենք կր­կին:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 3596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

/hyï/1748596943" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո