«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Տե՛ր, տուր ճեղ­քել

Տե՛ր, տուր ճեղ­քել
19.05.2020 | 00:01

Ամպ­րոպ­նե­րի ու ցա­վե­րի չվեր­ջա­ցող
այս շղ­թան,
Տուր չա­մա­յա­նալ ար­ցունք­նե­րի վերջ
չու­նե­ցող հոս­քից,
ՈՒ հա­ռա­չանք­նե­րը էլ չբ­նա­կա­լեն
Քո` մեզ պարգևած մարմ­նի տա­ճա­րում:
Տուր ճեղ­քել, Տե՛ր իմ,
Տուր գտ­նել մեր մեջ այն Գե­դեո­նին,
ո­րին դու ա­սիր.
-Գե­դեոն, դու իմ զո­րա­վորն ես, էլ մի
վա­խե­ցիր:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ