ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.10.2020 | 00:03

Դու խոստ­մունք ու­նես
գառ­նե­րիդ տված,
Որ չես թող­նե­լու Դու ի­րենց
մե­նակ.
ՈՒ գտ­նե­լու ես մահ­վան
վի­հե­րում
Ան­տուն թա­փա­ռող Քո ոչ­խար­նե­րին,
Որ տա­նես դե­պի Տուն`
Նո­րեն ու նո­րեն` ու­սե­րիդ դրած`
Հա­րու­թ­յուն տա­լու:


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 5282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ