ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ԱՄՆ պաշտպանության նախարարն առաջին անգամ աֆրոամերիկացի կլինի

ԱՄՆ պաշտպանության նախարարն առաջին անգամ աֆրոամերիկացի կլինի
23.01.2021 | 20:53

ԱՄՆ Կոնգրեսի սենատը հունվարի 22-ին հաստատել է պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում: Օսթինը կդառնա առաջին աֆրոամերիկացին, ով կգլխավորի Պենտագոնը:

Դիտվել է՝ 6926

Մեկնաբանություններ