Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մենք Ձորի Միրոյի խելքին ենք մնացել. Արմեն Հակոբյան

Մենք Ձորի Միրոյի խելքին ենք մնացել. Արմեն Հակոբյան
27.05.2022 | 07:25

Գիտեմ, որ գիտեք, բայց ասել պետք է: Գիտե՞ք ինչու է կապիտուլյացիան շարունակվում ու շարունակվելու մինչև վերջնական կործանում: Վստահ եմ, գիտե՛ք: Որովհետև ոչ մի հողատուի ու հողատուապաշտպանի ոտք չ տրորվել:


Մենք (ես էլ հազարավորների հետ, իհարկե), անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ վանկարկում ենք՝ «առանց թուրքի Հայաստան, առանց նիկոլ Հայաստան», բայց վանկարկողներիցս քանի՞սն է իրեն հաշիվ տալիս ու հիշում դարերով վերահաստատված այն անբեկանելի իրողությունը, որ թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն:
Բայց դե, մենք էն մեր Ձորի Միրոյի օրին ու խելքին ենք մնացել: Կհիշեք գոնե կինոյից, էն որ թքում է Հարութ պապին սպանած էն շուն թուրքի վրա, թուրքն ասում է. «Թքից վնաս չկա, Միրո»:


Վերջը մինչև էդ անասուն օսմանին ձորը չի նետում, դրանից չի պրծնում:
ՈՒ առհասարակ, չեմ պատկերացնում, թե Շիրակյանը, Երկանյանը, Թեհլերյանը ցույցեր ու հացադուլներ անեին:

Դիտվել է՝ 8959

Մեկնաբանություններ