Տիկնա՛յք ու առերևույթ պարոնա՛յք,
Չփորձե՛ք դեմ քվեարկել ձե՛ր իսկ թեկնածու, ձե՛ր կուսակցության անդամ Ալիկ Սիրունյանի թեկնածությանը ԲԴԽ անդամի պաշտոնում։ Նա ձեր իրական դեմքն է, ու չփորձեք ձեզ հերոսի տեղ դնել՝ նրա տապալված թեկնածությանը դեմ քվեարկելով։
Ասում եմ՝ բայց ինչ աբսուրդ ժամանակներում ենք ապրում․ հազարներով կյանքեր գողացողը՝ «որ չասեն դավաճան», ազատ ֆռֆռում է կնոջ հետ, այ այդ գողացված կյանքերի շիրիմների ծաղիկներ գողացողները և վաճառողները «հերոսաբար» կալանավորվում են:
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...