Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Բոլորն էլ կտեղավորվեն, 2,5-3 միլիոնը մեծ բան չի

Բոլորն էլ կտեղավորվեն, 2,5-3 միլիոնը մեծ բան չի
13.09.2023 | 12:19

Վրաստանը քանի՞ տարի է, որ գնում է Եվրոպա։

Աբխազիան ու Հարավային Օսիայի կորուստը դեռ թողնենք մի կողմ, դա չտեսնելու տանք։

Ու՞ր է հասել Եվրոպայի ճամփեքին:

Հասել է նրան, որ երկիրը լցվել է թուրքերով ու թուրքական փողով, վրացի երիտասարդությունը լրիվ դեգրադացվել է, ազգայինը մոռացել։

Հա, իրենք դեռ դեմ են գոմիկներին, բայց դա երևի միակ նորմալ բանն է, որ թուրքերի մոտ էլ է, ու երևի դրա համար չի դարձել սովորական, քանի որ թուրքերն էլ են դրան վատ նայում։

Իսկ ի՞նչը պիտի ուրիշ լինի մեր դեպքում։ Մեր մոտ էլ են թուրքերը լցվելու, դառնա Էրմենիստան վիլայեթ։

Դե պարզ է, մեր բնակչության մեծ մասն իսկույն կծախեն տներն ու կարտագաղթեն։ Դրա համար բոլոր նպաստավոր պայմանները կան։ Երևի չկա ընտանիք, որ դրսում բարեկամ կամ մոտիկ ծանոթ չունենա։ Բոլորն էլ կտեղավորվեն, 2,5-3 միլիոնը մեծ բան չի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ