Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Տրոյական ձիու» իշխանության գլխավոր երաշխավորը հենց Ալիևն է

«Տրոյական ձիու» իշխանության գլխավոր երաշխավորը հենց Ալիևն է
19.05.2024 | 18:22

Ալիևի անօրինական պահանջները կատարելու համար «տրոյական ձին» պատրաստ է ամեն ինչի, որովհետև այսօր «տրոյական ձիու» իշխանության գլխավոր երաշխավորը հենց Ալիևն է, որը զուգահեռաբար, նագլի ժպիտը դեմքին, մեքենայով շրջում է Արցախով՝ «Նոլդու Փաշինյան» երգը միացրած:

«Տրոյական ձին», իր իշխանությունը պահելու համար, պատրաստ է ստորանալ ամենավերջին, ամենաաներևակայելի ձևով, նաև պատրաստ է յուրաքանչյուր ստորության՝ ամենավերջին կատեգորիայի, աներևակայելի ստորության:

Սա՝ ի գիտություն կասկածողների, չնայած կարծում եմ, որ կասկածողներն այդքան էլ շատ չեն արդեն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2455

Մեկնաբանություններ