Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.05.2025 | 00:01
Տեր Աստված իմ, Հզոր և Գթած, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Քեզ, ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչև այսօր:
Շնորհի’ր, որ միշտ խոնարհ լինեմ, բարի ու մաքուր՝ խորհուրդներով, խոսքով և գործով: Թող արդար և բարեմիտ լինեմ ընկերներիս հանդեպ, հնազանդ ծնողներիս, քաղցր ու սիրալիր բոլոր մարդկանց հանդեպ:
Անեմ այն, ինչ որ պիտի ուզեմ, որ ուրիշները ինձ անեն: Հեռու պահիր ինձ ծուլությունից և անգործությունից:
Փրկի’ր ինձչար ընկերներից, չար օրինակներից և փորձություններից:
Քո առատ սիրո մեջ ընդունի’ր և հիշի’ր ինձ ու ընտանիքիս:
Քեզ փառք հավիտյանս:
Ամեն:
Գրառեց` Տ. Հովսեփ Ա. Քահանա ՀԱԿՈԲՅԱՆԸ
Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ