ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Զավեշտալի դրվագ

Զավեշտալի դրվագ
09.05.2025 | 15:20

Հաղթանակի 80-ամյակի շքերթին ու տոնական միջոցառումներին մասնակցելու համար Մոսկվա մեկնած պաշտոնական հյուրերի դիմավորման արարողության ժամանակ զավեշտալի դրվագ է արձանագրվել, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցել է և ողջունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, դրանից հետո Հայաստանի ղեկավար համարվողը մղվել է աստիճաններով վերև բարձրանալու, բայց Պուտինը ձեռքի շարժումով «հուշել» է, որ Փաշինյանը սխալ ուղղությամբ է ցանկանում ընթանալ:

«Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...»: Թերևս այսպես կարելի է վերծանել Պուտինի ժեստը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ