ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ավինյան Տիգրանն ընդդեմ Եվրոպայի, աշխարհի և քաղաքակրթության

Ավինյան Տիգրանն ընդդեմ Եվրոպայի, աշխարհի և քաղաքակրթության
14.05.2025 | 12:51

ՈՒրեմն, Ararat Tennis Club-ում միջազգային մրցաշար է ընթանում: Արտասահմանցի մարզիկներ են ժամանել, երկրպագուներ:

Մի խոսքով, լուրջ մրցաշար է: Կարելի է միայն ողջունել նման միջոցառումները:

Սակայն ...

Եկեք հիշենք, որ խոսքը թենիսի այն կորտերի մասին է, որոնք Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վերացնել: Եվ, եթե այդ կորտերը վերացվեն, ապա թենիսի միջազգային մրցաշարեր այլևս չեն լինի, արտասահմանցի մարզիկներ և երկրպագուներ Հայաստան չեն գա:

Տրամաբանորեն` եթե Երևանի քաղաքապետարանի ուզածը դա է, ապա ստացվում է, որ վերջինս դեմ է Եվրոպային, աշխարհին և քաղաքակրթությանը, փոխարենը` համակրում է բացառապես Evocabank-ին: Իսկ, թե ինչ կապ ունի Էվոկաբանկը թենիսի, Եվրոպայի, աշխարհի և քաղաքակրթության հետ անհայտ է, թեպետ` կռահելի:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ