Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Իշխանությանը դուր չի եկել, որ Անուշը փաստեր էր ներկայացնում Սյունիքի տարածքները թշնամուն հանձնելու մասին

Իշխանությանը դուր չի եկել, որ Անուշը փաստեր էր ներկայացնում Սյունիքի տարածքները թշնամուն հանձնելու մասին
15.05.2025 | 17:28

Նորից լրագրողի են ուզում բանտ նետել:

Այն էլ ի՞նչ լրագրող․ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանին։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնոդում են հարուցել։

Հավանական է` իշխանությանը դուր չի եկել, որ Անուշը փաստեր էր ներկայացնում Սյունիքի տարածքները, այդ թվում` Շուռնուխը, Որոտանը, Փայլասարը, Տեղը, Ներքին Հանդը և այլ դիրքերը թշնամուն հանձնելու մասին։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հարգելի հայրենակիցներ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը, հանրային քրեական հետապնդում է հարուցվել իմ նկատմամբ։

Տեսանյութը`

https://www.facebook.com/100020152954711/videos/1629545507742291

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ