BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արկածախնդրություն՝ անթիվ զոհերով ու կորուստներով

Արկածախնդրություն՝ անթիվ զոհերով ու կորուստներով
15.05.2025 | 18:13

«Պետք է օգնենք ՈՒկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել». Է. Մակրոն

Ոգևորելուց և արկածախնդրության մեջ ներքաշելուց հետո, հիշյալ շաբլոն թեզը, զուտ խմբագրական չնչին վերանայումներով, հնչել ու հնչելու է մշտապես, և ցավն այն է, որ նույն համառությամբ գտնվում ու գտնվելու են հավատացողներ կամ իբր հավատացողներ, և ոչինչ, որ դա անխուսափելիորեն հանգեցնում է անթիվ անմեղ զոհերի ու կորուստների:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ