Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի

«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի
17.05.2025 | 19:36

Պարզվում է՝ օրերս մի քպական պատգամավորուհի հայտարարել է, թե «որպեսզի շարունակեինք եռատոն ունենալ, պետք է չթալանեիք բանակը»:

Դեռ մի կողմ թողնենք հարցը, որ 7 տարի իշխանություն ունեցող ուժը ոչ թե պետք է «բեսեդկայի» կամ դրանից էլ ցածր մակարդակի նման հայտարարություններ անի, այլ փաստերով, թվերով, ապացուցված տվյալներով խոսի «թալանի», դրա համար մեղադրված-պատժվածների մասին: Բայց կրկնենք՝ սա դեռ մի կողմ:

Ի՞նչն է առավել բնութագրական, ավելի ճիշտ՝ ի՞նչ է ստացվում:

Ստացվում է, որ երբ, քպականների բնորոշմամբ, «բանակը թալանվում» էր, երկիրը «ճփճփում էր կոռուպցիայի մեջ» և այլն, իսկ Արցախը կար ու պաշտպանված էր, հայկական երկու պետականությունների անվտանգությունն ապահովված էր, մարդիկ իրենց պաշտպանված ու անվտանգ էին զգում՝ արտաքին թշնամուց, մեր սահմանները պաշտպանված էին, մեր լեզուներն էլ երկար էին, թշնամու առաջ «կզած» չէր Հայաստանի իշխանությունը, ինչպես հիմա է, վերջապես Եռատոն ունեինք ու դրանով հպարտ էինք:

Հիմա ստացվում է, որ արդեն 7 տարի է, ինչ ՔՊ-ն վերջ է տվել բանակի թալանին, ավելին՝ ելակով է կերակրում զինվորներին ու «ռեստորանային» ճաշատեսակներով, էլ Հնդկաստանից, էլ ֆրանգստանից զենքեր է, որ առնում է, բայց… երկիրը տարան պատերազմի, Հայոց բանակը մատնեցին ծանր կորուստների, հազարավոր զինվորների ու սպաների կյանքերը զոհեցին, ուրացան ու հանձնեցին Արցախը…

Այսինքն, իրենք «բանակի թալանին» վերջ են տվել, բայց չկա Արցախը, պատերազմում պարտվում ենք, հաջորդող մարտական բախումներում զիջում ենք, կորցնում ենք, Հայաստանի տարածքները զիջում ենք, խաղաղություն չկա, հարկատուները հերոս են, աղքատությունն էլ՝ իրենց գլուխների մեջ:

ՈՒ, ի տարբերություն իրենց արած աղմկոտ, բայց փուչ հայտարարությունների, իրենց իշխանության բերած աղետներն ու կորուստները անհերքելի փաստեր են, ցավոք: Ընդ որում, «ելակային բանակով», որի մեջքն ի սկզբանե այս իշխանությունները կոտրեցին տարաբնույթ գործիքակազմով:

Թե բա... Եռատոն կունենայինք:

Հա, որպես ամփոփում. սկավառակը ոնց որ մաշվել է, շատ էլ չի ազդում գիտակից մարդկանց վրա: Փոխելու ժամանակն է: Դե, սկզբի համար՝ գոնե սկավառակը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2603

Մեկնաբանություններ

Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 28.05.2025