BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նրա գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը

Նրա գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը
18.05.2025 | 10:00

Գոյություն ունի այսպես կոչված «կոնվենցիոնալ պատմության» տեսություն, համաձայն որի՝ պատմությունն անցյալի իրադարձությունների վերաբերյալ մերօրյա պայմանավորվածությունն է: Այսինքն՝ էական չէ, թե ինչ է եղել անցյալում, էականն այն է, թե դրա վերաբերյալ ինչ կարծիքի շուրջ ենք պայմանավորվում:

Հենց այս տեսությամբ է, որ պատմությունը քաղաքականացվում է և օգտագործվում՝ որպես ներկայի քաղաքական գործընթացները հիմնավորելու և փաստարկելու միջոց:

Ասվածի լավագույն օրինակներից է Երկրորդ համաշխարհայինի պատմության ժամանակակից մեկնաբանությունները, երբ նախկին դաշնակիցները, ելնելով այսօրվա իրենց աշխարհաքաղաքական շահերից, պատմությունը մեկնաբանում ու քարոզում են այնպես, որ մրցակցին բարոյական վնաս հասցնեն: Ասենք՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի մասին հիշում են, իսկ «Մյունխենյան գործարքի» մասին՝ «մոռանում»:

Կամ գերմանական նացիզմի ու սովետական կոմունիզմի միջև հավասարության նշան են դնում, ինչը որևէ օբյեկտիվ քննության չի դիմանում, և ինչը նշանակում է, որ եթե մենք այս մոտեցումը կիսում ենք, ապա պետք է ասենք, որ եթե Ստալինն ու Հիտլերը նույնական չարիքներ են, ապա օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը և Գրիգոր Հարությունյանը նացիստ Գյորինգին ու Գեբելսին հավասար հանցագործներ են, ինչը ոչ թե աբսուրդ է, այլ անբարոյական ու լկտի սուտ:

Եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է Նիկոլի քարոզչամեքենան աղավաղում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը, ապա գործընթացը պետք է դիտարկել «կոնվենցիոնալ պատմության» տեսության շրջանակներում:

Ինչպես Ալբանիայում Նիկոլը Մակրոնի համար անձրևանոց էր պահում, նույն մոտիվացիայով ու նույն տրամաբանությամբ էլ Նիկոլը արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին փորձում է ապացուցել, որ կիսում է պատմության վերաբերյալ նրանց տեսակետն ու մեկնաբանությունը:

Նույն տրամաբանությամբ է ԱԺ ամբիոն բարձրանում տրանսգենդերը, և նույն տրամաբանությամբ է Հ1-ի եթերում մորուքավոր տղամարդ երգում՝ կանացի ազգային տարազով:

Այնուամենայնիվ, դժվար է միանշանակորեն պնդելը, որ Նիկոլը ցանկանում է փոխել հայերի պատմության ընկալումներն ու բարոյահոգեբանական կոդերը, որովհետև դա շատ բարդ խնդիր է:

Համենայն դեպս, Նիկոլը դրա համար համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսների չի տիրապետում՝ ոչ անձնապես, ոչ էլ թիմային-համակարգային: Բայց մի բան ակնհայտ է. «կոնվենցիոնալ պատմության» տեսության ճանապարհով Նիկոլն արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին հաճոյանում է, ներկայանում է որպես նրանցից մեկը:

Ինչի՞ մասին է սա վկայում. Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից:

Դրա համար էլ Արևմուտքին է ավելի շատ հաճոյանում: Վախենում է, որովհետև իր աչքերով է տեսել, թե արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան ուլտրալիբերալ ցանցն ինչ մասշտաբի մասնակցություն է ունեցել 2018-ի հեղափոխության հասունացմանն ու իրականացմանը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ