Հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի` «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (European Democrat Student -EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հուլիսի 25-ին Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուր 7 հասցեում գտնվող զորամասում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի և « Հետախույզների միավորում» ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող ծրագիրը:
Օգոստոսի 17-ին մեկնարկում է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը։ 13-ամյա պատմություն ունեցող այս ծրագիրը շարունակում է պահանջված մնալ երիտասարդների շրջանում։
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվեց Վրաստանի բարձրագույն կրթության համակարգը և կրթության որակի ապահովման հարևան երկրի փորձը:
Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝ նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։
Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը։ 13 տարվա պատմություն ունեցող հավաքը մրցութային է։ Մասնակիցներն ուժերն են չափում մշակութային, մարզական, ինտելեկտուալ մրցաձևերում։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...