Ռուսաստանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմադ աշ-Շարաային հոկտեմբերին հրավիրել է մասնակցելու արաբա-ռուսական գագաթնաժողովին։
Աշ-Շարաան, ով ալ-Քայիդայի շարքերից հասավ մինչև ահաբեկչական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավարի, հայտնի որպես ալ-Ջուլանի, այժմ տարբեր մայրաքաղաքների սիրելի հյուրն է, քանի որ այդպես են պահանջում շահերը, և ո՛չ թե սկզբունքները, արժեքները, մարդու իրավունքները և այլն։
Վաղը, երբ ալ-Ջուլանին, կամ ինչպես հիմա ընդունված էր կոչել` Ահմադ աշ-Շարաան, այլևս պիտանի չլինի, հանկարծ բոլորը կհիշեն նրա ահաբեկչական անցյալը, և կսկսվի նոր օպերացիա այս անգամ հենց իր դեմ։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ