Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Կկորցնենք ամեն ինչ, եթե Հայաստանում մնա այսօրվա դե-ֆակտո իշխանությունը

Կկորցնենք ամեն ինչ, եթե Հայաստանում մնա այսօրվա դե-ֆակտո իշխանությունը
21.09.2023 | 10:15

Ինձ հարցնում են, թե ի՛նչ է լինելու հետո։

Ասեմ։
1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։
2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։
3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։
4. Սյունիքով և Տավուշով Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքի տրամադրում։ Դրանցից մեկը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է»։
5. Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրճատում, ատոմակայանի փակում, կրթական համակարգի փոփոխություն։
7. Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների հետապնդում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն բանակում ծառայելու) համար։
Էս ամենը երաշխավորված կլինի, եթե Հայաստանում մնա այսօրվա դե-ֆակտո իշխանությունը, ով էս ամենի գլխավոր, միակ մեղավորն է։

Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ
Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 3567

Մեկնաբանություններ