ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

Օգնի՛ր ինձ, Մարիամ,

Օգնի՛ր ինձ, Մարիամ,
21.05.2025 | 21:09

Օգնի՛ր ինձ, Մարիամ

Օգնի՛ր ինձ, Մարիամ,

Անաղարտ մնամ

Ա՛յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,

Որ դժգոհություն բառով է կոչվում։

Պ. Սևակ

Օգնիր հասկանալ, թե ո՞վ ինձ հրեց

Թվացյալ հանդարտ, սակայն հորդառատ

Դավադիր գետը լուռ Մոռացության...

Խեղդվում եմ, Մարիամ,

Բայց դեռ ոչ ոքի չեմ խնդրում օգնել.

Չսովորեցի բախտից խռովել՝

Խեղդվողի գո՜րծն է իրեն փրկելը:

Հիշում եմ, Մարիամ, ինչպես խաչեցին

Քո առաջնեկին... քո աչքի առաջ...

Տիեզերական դարձավ քո ցավը.

Եղա կարեկից, որպես՝ Մայր, դրկից...

Հասկացի՛ր, Մարիա՛մ,

Արդեն քանի՜ դար

Խաչն այդ շալակած՝ ցրիվ է գալիս

Մի մե՜ծ գերդաստան...Մի ո՜ղջ Հայաստան...

Ի՞նչ անեմ, Մարիամ,

Ինչպե՞ս ազատեմ ազգս խարանից...

Ինչպե՞ս նա երես դարձնի խաչողից...

Ինչպե՞ս չփախչի նա իր սուրբ հողից...

Չե՞ս լսում, Մարիամ...

Քո ականջնե՞րն էլ գոցեց կեղծիքը...

Հասկացա՜, Մարիամ,

Ախր դատարկ է դեռ պատվանդանս,

Կեղծիքի մեջ է ամբողջ ոստանս...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

2014 թ.

Գեղանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3969

Մեկնաբանություններ