Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի, ավելին` նախընտրական շտաբի

ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի, ավելին` նախընտրական շտաբի
23.08.2025 | 19:11

Պարզվում է` իշխանությունը 3,250,000 ԱՄՆ դոլար է վճարում պետական բյուջեից, որ իր իսկ գործած ապօրինության պատճառով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործով Հայաստանի շահերը ներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում, ու դա արել է մեկ անձից գնման ընթացակարգով: Ընդ որում, այս գումարը չի ներառում հարկերը, փորձագիտական ու այլ ծախսեր:

Այսինքն` ստացվում է, որ ՔՊ-ն իր քաղաքական շահերի համար «ազգայնացնում է» ՀԷՑ-ը և մեր երկրի անվտանգության համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը շարունակաբար հեղեղում ՔՊ կուսակցականներով, որոնք քաղաքական թիմի անդամներ են, և որոնց էներգետիկ բնագավառի փորձի վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ։ Փաստացի, ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի:

Սրանով լուրջ վնաս են հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջազգային իմիջին, որի վերականգնումը տարիների ջանքեր է պահանջելու:

Սա ևս մեկ ապացույց է, որ երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն։

Արման Թաթոյան

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ