Քիչ վազվզեք ուրիշների քամակից:
Էսքան օտարամոլ, էսքան օտարապաշտ խալխ կլինի՞:
Մի օր, մի անգամ սեփական ազգի մարզական լեգենդներին էդ ձև ինքնամոռաց դիմավորած կա՞ք, ինչը որ երեկ «Զվարթնոցում» էր:
Հենոյի նման ֆուտբոլիստ ունեցող ազգը ամենակեղտոտ բամբասանքներով թույնում է մարդուն, որ իսկի հավաքականի անունն էլ չի ուզում լսած լինել:
Արոնյանի նման շախմատիստ ունեցող ազգը կուլ է տալիս մի ինչ-որ ոչնչության ու ոչնչությունների բարբաջանքն ու... Արոնյանը դառնում է ամերիկական շախմատիստ:
Տո ո՞ր մեկն ասես:
Խոսքի՝ Պորտուգալիայի հավաքականը եկել է, որ մեր հավաքականին հաղթի, մի նենց տաշի-տուշիով են դիմավորում, էլ դու՝ սուս:
Էն սպեկուլյանտ ՀՖՖ-ի մասին էլ չեմ ասում, որ խաղի տոմսերը քպ-ավարի տակով արեցին:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ