ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
12.09.2008 | 00:00

ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ ԿԱՄ` ՓՈՍ ՓՈՐՈՂԸ…
Ասում են՝ օրերս Արմեն Խաչատրյանը զանգահարել է Տիգրան Թորոսյանին և ընդամենը մեկ բառ ասել. «Բա՜»։
***
ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ
Պատմությունը ցույց է տվել, որ հայ-թուրքական հակամարտություններում հայերի պարտությունների պատճառը միշտ էլ նեմեցներն են եղել:
***
ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հանրապետական կուսակցությունից հայտնում են, որ Մեդվեդև - Սարկոզի պլանի համաձայն՝ Տիգրան Թորոսյանը մինչև ս.թ. սեպտեմբերի 16-ը պետք է կառավարական ամառանոցից հետ քաշվի դեպի նախկին դիրքերը` դեպի զոքանչանոց:
***
ԱԳՐԵՍԻԱ
Եվրամիությունից հայտնում են, որ օրերս Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ խաղում Թուրքիայի երիտասարդական հավաքականը մինչև Փոթի հասավ:
***
«1000 ՈՒ ՄԻ ԳԻՇԵՐ» - 2008
«Հայֆիլմ» կինոստուդիայից հայտնում են, որ վերջին օրերին նկարահանվում էր «Ալի Բաբաջանը և 40 դաշնակցականները» նոր գեղարվեստական կինոնկարը:
***
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Гюль улетел, но обещал вернуться.
***
ՄԻ ԱՆԳԱՄ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ, ՔԱՆԱՔԵՌՈՒՄ, ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ…
Ըստ ԵԱՀԿ դիտորդների՝ Հայաստանում տեղական ընտրությունները ցեղական մակարդակով անցան:

Դիտվել է՝ 17435

Մեկնաբանություններ