Հայաստան-Իրան համագործակցության հաջորդ հանգրվանը կոմունիկացիոն դաշտում պետք է լինի երկաթուղային ուղիղ հաղորդակցությունը Հայաստանի տարածքով։
Սա Հայաստանի հաջորդ իշխանության կարևորագույն առաքելությունը պետք է լինի` շրջանցելով գոյություն ունեցող Երասխ-Նախիջեւան-Իրան երկաթգծերի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հանցնող հատվածը (Երասխ-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ երկաթգիծ) ՀՀ տարածքով ապահովել Հայաստանից Իրան ուղիղ երկաթուղային հաղորդակցություն, ինչը հնարավորություն կտա ազատվել ադրբեջանական կողմից կախվածություն ունենալուց։
Ինչո՞ւ մինչ այժմ չի կառուցվել Հայաստան - Իրան երկաթգիծ, դժբախտաբար դա չանողների մասին լավ կամ արդարացնող ո'չ մի խոսք չի կարող լինել։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ