Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Սիմֆոնիկ համերգ` նվիրված Էդվարդ Միրզոյանի հիշատակին

Սիմֆոնիկ համերգ` նվիրված Էդվարդ Միրզոյանի հիշատակին
10.10.2012 | 13:38

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի սիմֆոնիկ համերգ` նվիրված մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Ֆիլհարմոնիկի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կհնչեն Մոցարտի «Գալարափողի 2-րդ կոնցերտը» (մի բեմոլ մաժոր, KV 417), Միրզոյանի Պոեմ-էպիտաֆիան լարային նվագարանների համար (նվիրված Արամ Խաչատրյանի հիշատակին), «Շուշանիկ» քնարական պատկերը, Դվորժակի 8-րդ սիմֆոնիան: Մենակատար` Ռադովան Վլատկովիչ, գալարափող (Ավստրիա): Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ