Ամանորը երկրի դռան հետևում ճեմող հյուր է։ Նա չգիտի, որ տան ներսում իրերի վերադասավորություն չի եղել, նույնիսկ փոշեծածկույթի վրա կարելի է ցուցամատով գրել ոչ քնքշացնող բառեր, որոնք հսկա փուչիկների պես էին, չհասան երազաքների ծիրին։ Մի քիչ կքայլի ստի ու աղքատության դեկտեմբերյան տարածքներում, տխուրների համար հուսադրողի ուժ կհավաքի, ժպիտ կնկարի դեմքի վրա, որ դիմավորողը «բարի գալուստ» ասի։
Ձմեռը չորս օր շուտ եկավ, աշնան պոչը տրորեց ու ներս մտավ։ Երևի QR կոդն անցյալ տարվանից գրպանում էր պահում, թե չէ նրան ո՜վ էր՝ դեռ նոյեմբերը չվերջացած, 100 դրամ տվողը։ Մենք ենք հազիվ ճարում։ Ի՜նչ արած՝ սապոգները հագնելու ժամանակն ա։
Իմ դպրոցական տարիներին Չարենցը էլ ժողովրդի թշնամի չէր, այլ մեծ պոետ էր, հանճար, հայ գրականության երախտավոր: Նրան փողոց էին նվիրել, դպրոց, կիսանդրի, տուն-թանգարան, անգամ մի ամբողջ քաղաք՝ Սևանի ճանապարհին...
Տասնիններորդ դարում Աֆղանստանում պեղումների ժամանակ հայտնաբերվում է մի պղնձե սափոր, որի վրայի տառերը մեզ հիշեցնում են հայկական տառեր, սակայն պարզվում է, որ անգլիացի գիտնականներն այն կարդում են և թարգմանում ուրույն կերպով, շարադրելով ինչ-որ պատմություն:
Խանութներում արդեն Նոր տարվա խաղալիքներ են ծախում՝ փայլուն, գույնզգույն դրասանգներ, գնդեր, լույսեր։ Շուտով կսկսվի որկրավազքը խանութներով։ Նախ՝ երկար հերթեր կգոյանան բաստուրմա ու սուջուխ կտրտող սարքերի մոտ, հետո կգա բդատենդի ժամանակը։ Խոզի բդի սպառման առումով՝ Նոր տարվա շեմին Հայաստանի ցուցանիշը տալիս-անցնում ա գերտերություններին։ Կարելի ա ասել, որ մենք մի կարճ ժամանակով խոզաբդային գերտերություն ենք դառնում։
Դպրոցական տարիներին նա աշխատում էր հանրային փոքրիկ ելույթներ ունենալ, սիրում էր ամբոխի ուշադրությունն ու ծափահարությունները: Ավելին, 18 տարեկանից իրեն կայացած բանախոսի դերում էր փորձում՝ ելույթ ունենալով ոչ մեծ լսարանի առջև:
Նվիրումը մեր անսահման և մեր սրտի սերն ուրիշ է,
Ախ, ինչ օգուտ, իմ Արարատ, երբ այժմ քո տերն ուրիշ է...
Հազար աչքով գամվել ենք քեզ, հազար սրտով սիրահարվել,
Նույնիսկ օտար սիրտն ես գերում, բայց մեր սերը, մերն ուրիշ է:
ԱՆտառում մի գայլ էր ապրում, իսկ մոտակայքում՝ ոչխարների մեծ հոտ։ Սկզբնական շրջանում ամեն օր գայլը հեշտությամբ մեկ ոչխար էր բռնում և ուտում: Այնուհետև ոչխարներին որսալը դժվարացավ, քանի որ յուրաքանչյուր որսի ժամանակ նրանք վախեցած վազում էին այս ու այն կողմ և բարձր մայում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ ներքին խորը ճգնաժամի պայմաններում շարունակում է օգտագործել էներգետիկան՝ որպես քաղաքական մոբիլիզացիայի և արտաքին դիրքավորման գործիք...