ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է

Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է
26.01.2013 | 14:51

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով, այսօր հայաստանյան բոլոր Սուրբ Սարգիս եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ, այնուհետև կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Առաջին անգամ այդ արարողակարգը կլինի Սուրբ Սարգսի մասունքներով: «Առաջին անգամ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգսի մասունքները կբերվեն Առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որով կօրհնվեն երիտասարդները: Շարժական այս տոնը խորհրդանշում է ոչ միայն երիտասարդների տոնը, այլև այդ օրը կատարվում է զինվորների օրհնության կարգ: Սա մի երևույթ է, որը սկիզբ է առել դեռևս 4-րդ դարից, երբ 363 թվականին մարտիրոսվեց Սուրբ Սարգիս զորավարը: Նա ժողովրդի ու հատկապես երիտասարդների համար ամենասիրված սուրբն է համարվում: Եվ, որպես ազատամարտիկ, զորավար ու Սուրբ երրորդության փառաբանիչ, համարվում է ոչ միայն սիրո բարեխոս երիտասարդների համար, այլև զինվորի հովանավորյալ»,-ասաց քահանան, նշելով, որ այսօրվանից բոլոր զորամասերում կսկսվի օրհնության արարողակարգ: Նրա տեղեկացմամբ, միջոցառումներ են նախատեսվել նաև Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ կկատարվի Խաչապտույտ: Այնտեղից երիտասարդները կշարժվեն դեպի Սիրահարների այգի: Սիրահարների այգում երիտասարդներին կնվիրեն բացիկներ ու նվերներ, հյուրասիրություն տեղի կունենա, այնուհետև միջոցառումների ցանկը կեզրափակվի տոնական մեծ համերգով:
Չմոռանանք նաև աղաբլիթի մասին: Ազգագրագետները խորհուրդ են տալիս պատրաստել աղի բլիթ: Այն պարտադիր պետք է ուտել եկեղեցու արարողակարգից հետո: Կարևոր է նաև այն, որ աղի բլիթը պատրաստված լինի սիրահարված և երջանիկ կնոջ ձեռքով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ