ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ոտնձգություն իշխանության անձեռնամխելիության հանդեպ

Ոտնձգություն իշխանության անձեռնամխելիության հանդեպ
01.02.2013 | 16:09

«Այս դեպքը չպիտի քաղաքականացնել: Մնացած թեկնածունները պիտի միասին հայտարարություն անեն և հետաքննությունը վերցնել իրենց հսկողության տակ: ՈՒ պետք է սպասել իրավապահ մարմիների բացահայտումներին»,-irates.am-ի հետ զրույցում, անդարադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ Պարույր Հայրիկյանը ռեալ թեկնածու չէ, պարզապես քաղաքական մեր մշակույթի մեջ յուրահատուկ գիծ ունի ու նրա ընտրազանգվածը 90-ականներից ո´չ պակասել է, ո´չ ավելացել: «Շատ դժվար է իմանալ այս ամենն ինչով է պայմանավորված: Հայաստանում կա քրեածին իրավիճակ, և քանի որ ոտնձգությունը կատարված է նախագահի թեկնածուի նկատմամբ, պիտի դա դիտարկել հետևյալ հարթությունում: Նախ, դա իշխանության անձեռնմխելիության հանդեպ ոտնձգություն է: Այսինքն, ամեն մի բանդիտ, ժողովուրդն ասում է` գյադա-գյուդա, կարող է նախագահի թեկնածուի թևից քաշել-չքաշել: Այսօր հասարակությունը պիտի պահանջի արդար հետաքննություն»,-նկատեց քաղաքագետը` կարծիք հայտնելով, որ ոչ միայն ընտրությունների օրը չպիտի հետաձգվի, այլ սա չպիտի ազդի քարոզչության վրա, որովհետև բավականին քաղաքակիրթ ընտրական գործընթացներ են Հայաստանում տեղի ունենում:
Հիշեցնենք, որ երեկ, կեսգիշերից առաջ, մահափորձ է տեղի ունեցել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Այս պահին նա հիվանդանոցում է, վիճակը կայուն է: Կեսգիշերն անց հիվանդանոցում նրան այցելել են մյուս թեկնածուները, վարչապետ Տիգրան Սարգսյանը,, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլ պաշտոնյաներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ հարցազրույցը այս և այլ թեմաների շուրջ` «Իրատես de facto»-ի փետրվարի 5-ի համարում:

Դիտվել է՝ 3442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ