ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

«Ի՞նչ երաշխիք, որ այդ պաշտոնյաներն ավելի լավն են լինելու, քան նախկինները»

«Ի՞նչ երաշխիք, որ այդ պաշտոնյաներն ավելի լավն են լինելու, քան նախկինները»
11.04.2013 | 19:25

«Այն, ինչ Հայաստանում է տեղի ունենում, դուրս է օրինաչափությունից: Իշխանափոխության համար երեք ճանապարհ կա` ընտրություններ, հեղափոխություն և բարեփոխումներ»,-«Իրատես de facto» ակումբում հայտարարեց հրապարակախոս, «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ` հընթացս հավելելով, որ Հայաստանում այս ճանապարհներից ոչ մեկն էլ չի գործում: Նկատելով, որ ընտրություններով իշխանափոխության համար անհրաժեշտ է ընդդիմության բավարար կազմակերպվածություն, ուժ և կեղծիքներ թույլ չտալու կարողություն, ակումբի հյուրը շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն այս կարողությունը չունեցավ, ավելին, հեղափոխական ճանապարհը մերժում է, բարեփոխումներն էլ անտեսում: Փաստելով, որ իր այս տեսակետին համամիտ են նաև մտավորականներն ու հասարակական սեկտորը, հրապարակախոսը նշեց. «Այն ժամանակ, երբ «Ժառանգությունում» էի, դարձյալ փոքր ընդդիմությունն էի, ու իմ կարծիքը չէր ընդունվում: Մեղադրելը շատ հեշտ է: Այն, որ կուսակցությունը չի կարող ավելի ուժեղ լինել, հենց համակարգի արդյունք է: Ինձ վրդովեցնում է, որ կուսակցություններն իրենց թույլ լինելու պատճառները չեն բարձրաձայնում: Օրենսդրորեն, սահմանադրորեն թույլ են: Հնարավոր չէ, որ Հայաստանում ընդդիմությունն ուժեղ լինի: Չկան այն մեխանիզմները, որոնցով ընդդիմությունը կարող է հավասարազոր լինել իշխանության հետ»: Ամենամեծ բացը այս առումով, ըստ Կարինե Հակոբյանի, բյուջեից ընդդիմադիր ուժերի սուղ ֆինանսավորումն է:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ղեկավարելու առաջարկին, Կարինե Հակոբյանն ասաց. «Դրանից ավելի մեծ առաջարկ ես չեմ տեսնում, անգամ ավելի մեծ, քան նախագահի պաշտոնը: Եթե քեզ տրված է երկրում հնարավորություն համակարգային փոփոխություններ կատարելու, էլ ի՞նչ դրանից ավելի: Սա հեշտ չէ, բայց սա ճանապարհ է, որն ինչ-որ տեղ է տանում»: Ըստ բանախոսի, Ազատության հրապարակում ոչ թե պաշտոններից պիտի խոսել, այլ սկզբունքներից, թե ինչպես պիտի դրանք նշանակվեն: «Ընդդիմությունը չի կարող խնդիրը ճիշտ ձևակերպել»,- վստահեցրեց ակումբի հյուրը` պաշտոնների պահանջին էլ հակադարձեց. «Ի՞նչ երաշխիք, որ այդ պաշտոնյաներն ավելի լավն են լինելու, քան նախկինները»:
Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ էլ տիկին Հակոբյանն այնպիսի տպավորություն ունի, որ «քաղաքական ուժերն ուզում են Երևանը գրավել»: Քաղաքապետարանի կառավարման ոլորտում ևս բանախոսը օրենսդրական բացեր է նկատում, և ընդհանրապես, նրա համոզմամբ, քաղաքացու մտածելակերպի դեֆիցիտ կա քաղաքի հանդեպ մարդկանց վերաբերմունքում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ