Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.11.2019 | 00:03

Մի՞­թե նա, որ հող է հեր­կում, ա­մեն օր հերկ կա­նի, մի՞­թե կա­վը բրու­տին կա­րող է ա­սել, թե` ի՞նչ ես ա­նում, ին­չու՞ չես աշ­խա­տում, ձեռ­քեր չու­նե՞ս. մի՞­թե ստեղծ­վածն իր ստեղ­ծո­ղին կա­րող է ա­սել, թե` ին­չու՞ այս­պես ստեղ­ծե­ցիր ինձ։ Վա՜յ նրան, որ իր հո­րը կա­սի, թե` ին­չու՞ ծնե­ցիր ինձ, և մո­րը, թե` ին­չու՞ ծնն­դա­բե­րե­ցիր ինձ։ Այս­պես է ա­սում Տեր Աստ­ված` Իս­րա­յե­լի սուր­բը, որ ա­րա­րեց նրանց, ով­քեր հե­տո են գա­լու. «Դուք ինձ հարց­նում եք իմ որ­դի­նե­րի ու դուստ­րե­րի մա­սին և իմ ձեռ­քի գոր­ծե­րի հա­մար պատ­վեր եք տա­լիս ինձ։


Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 45. 9-11

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ