Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Մեր ճա­նա­պարհ­նե­րը բա­ժան­վե­ցին»

«Մեր ճա­նա­պարհ­նե­րը բա­ժան­վե­ցին»
21.07.2020 | 17:17

Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյան բարձ­րա­գույն խմ­բի խա­ղե­րին մաս­նակ­ցող «Մո­նա­կոն» հայ­տա­րա­րել է թի­մի ար­դեն նախ­կին գլ­խա­վոր մար­զիչ Ռո­բերտ Մո­րե­նո­յի հետ պայ­մա­նագ­րի խզ­ման մա­սին:

«Մեր ճա­նա­պարհ­նե­րը բա­ժան­վե­ցին ա­վե­լի վաղ, քան մենք ծրագ­րել էինք, բայց մենք շնոր­հա­կալ ենք Մո­րե­նո­յին նրա հա­մար, որ նա ըն­դու­նեց մար­տահ­րա­վե­րը: Նա իր օգ­նա­կան­նե­րի հետ ա­րեց ա­մեն հնա­րա­վո­րը, որ­պես­զի բա­րե­լա­վեր թի­մի խա­ղը: Ա­պա­գա­յում նրան լա­վա­գույնն եմ ցան­կա­նում»,-ա­սել է ա­կում­բի փոխ­նա­խա­գահ Օ­լեգ Պետ­րո­վը:

Նախ­կի­նում հա­ղորդ­վել էր, որ ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյու­նը գոհ չէր Մո­րե­նո­յի ար­դյունք­նե­րից, և որ նրան հնա­րա­վոր է փո­խա­րի­ներ Նի­կո Կո­վա­չը, ում վեր­ջին ա­կում­բը ե­ղել է Մյուն­խե­նի «Բա­վա­րիան»:

Լուրն իր հաս­տա­տու­մով չի ու­շա­ցել։ Խոր­վաթ մար­զիչն ար­դեն եր­կու­շաբ­թի թի­մը հա­նել է ա­ռա­ջին մար­զու­մին։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 11360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ