Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գագիկ Ծառուկյանը նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին

Գագիկ Ծառուկյանը նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին
06.11.2020 | 21:17

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին:


Նամակում մասնավորապես նշված է. «Հարգելի՛ գործընկերներ և Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներ, սիրելի՛ բարեկամներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անազատության մեջ գտնվելու ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության և մտահոգության համար: Ինձ տեղեկացրել են ձեր բոլոր նախաձեռնությունների և աջակցությունների մասին: Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերությունը: Ինչպես արդեն գիտեք, այսօր թուրքական և ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում Արցախում և Հայաստանի սահմանի մոտակայքում: Նրանք ոչնչացրել են տներ, ձեռնարկություններ, դպրոցներ և եկեղեցիներ: Հակառակորդի զինվորների անխնա հարձակման զոհ են դարձել անմեղ քաղաքացիական անձինք:


Քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր կան, մարդու իրավունքները ոտնահարվում են ամենադաժան եղանակով, հակառակորդը հրետանային արկերից բացի, մեր խաղաղ բնակավայրերում սկսել է օգտագործել նաև քիմիական զինատեսակներ: Չնայած վերջին 40 օրվա ընթացքում մեր երկրի վրա այս անողոք հարձակմանը, մենք դեռ չենք տեսել որևէ շոշափելի աջակցություն Եվրամիության կողմից: Մենք միայնակ ենք այս պայքարում: Եվ չնայած Եվրոպական խորհուրդը որոշ հայտարարություններ է արել Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, այնուամենայնիվ տիրող վիճակի վերաբերյալ ամբողջական գնահատական դեռ չի տրվել:


Ձեզնից շատերն իմ հրավերով այցելել են Արցախ և տեսել, թե որքան ստեղծագործող և խաղաղասեր մարդիկ են ապրում այնտեղ: Այսօր արդեն այդ նույն մարդիկ և նրանց ընտանիքները գտնվում են վտանգի տակ, քանզի ամեն օր ենթարկվում են հարձակումների Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Ես կոչ եմ անում ձեզ, որպեսզի չլռեք: Ցավոք, միջազգային հանրությունը կարծես անտարբեր է այս ողբերգության նկատմամբ: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք կանխել այն ցեղասպանությունը, որն այսօր իրականացվում է մեր հին քրիստոնեական քաղաքակրթության դեմ: Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք:


Այսօր ձեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը և օգնել դադարեցնել արյունահեղությունը: Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը: Սպասում եմ ձեր արձագանքներին և կանխավ շնորհակալ եմ աջակցության համար»:

Դիտվել է՝ 2888

Մեկնաբանություններ