ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այդ չարաբաստիկ «եթե»-ները

Այդ չարաբաստիկ «եթե»-ները
28.01.2023 | 10:29

Քննարկումներ, բավականին հաջող, նաև անհաջող կատակներ՝ հրաժարականների, հրաժարական տվածներին նոր նշանակումների, այդ թվում նոր՝ խեղկատակների նշանակումների առիթներով։ Առավել քան լուրջ քննարկումներ, հարցազրույցներ, հայտարարություններ՝ Հայաստանի այսօրվա և վաղվա սպասվելիք դառը ճակատագրի մասին։

Բոլոր մտահոգ քննարկումներում հնչում են ԵԹԵ մեկ և ԵԹԵ երկու... մտքերը։ Առաջին ԵԹԵ-ն, եթե բռնապետիկը մնա իշխանության։ Երկրորդ ԵԹԵ-ն՝ ինչ անել բռնապետիկին հեռացնելու և Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Արդեն 3-րդ տարին է այդ երկրորդ ԵԹԵ-ն չի իրականանում։ Տպավորություն է ստեղծվում , որ բոլորս հանձնվել ենք և անցել «կառուցողական ընդդիմության» ոճին՝ քննադատություններ՝ ծաղր և այլն։ Այս ամենից էլ օգտվում և շարունակում է իր դավաճանական գործունեությունը վարչապետ-բռնապետիկը, այդ թվում՝ խեղկատակներին բարձր պաշտոնների նշանակելով։ Այսինքն, իրականանում է առաջին ԵԹԵ-ն։


Իմ տպավորությամբ, չնայած դաժան շրջափակմանը, այդ երկրորդ ԵԹԵ-ն այսօր իրականացվում է Արցախ ամրոցում։ Այո՛, հույսս Արցախն է ու հերոս արցախցիները։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 16290

Մեկնաբանություններ